Վարչապետը Նիկոլա Ազնավուրի հետ քննարկել է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր

 

 

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի գործունեությանը և, մասնավորապես, առաջին մշակութային նախագծին՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր:

 

 

Նախատեսվում է, որ կենտրոնում կգործեն Շառլ Ազնավուրի ինտերակտիվ, տեխնոլոգիապես գերհագեցած թանգարանը և եզակի կրթամշակութային կենտրոն երիտասարդների համար:

 

 

Վարչապետ Նիկոլ աշինյանն ընդգծել է՝ Երևանում Շառլ Ազնավուրի կյանքի, գործունեության և կարիերայի մասին կենտրոնի կառուցումը հայ ժողովրդի և Հայաստանի հարգանքի տուրքն է մեծն հայի հիշատակին:

 

 

Վարչապետն իր աջակցությունն է հայտնել անձամբ Շառլ Ազնավուրի կողմից մշակվածնախագծի իրականացմանը և հանձնարարել է պատկան գերատեսչությունների պատասխանատուներին՝ սերտ համագործակցել «Ազնավուր» հիմնադրամի հետ այս ուղղությամբ:

https://armenpress.am/arm/news/

 

Be the first to comment on "Վարչապետը Նիկոլա Ազնավուրի հետ քննարկել է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր"

Leave a comment

Your email address will not be published.


*