Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է և առանց մոր համաձայնության որդուն տարել Գերմանիա(լուսանկար)

 

 

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է։ Այս մասին հայտնում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգը՝ ներկայացնելով դատական վճիռը, ըստ որի գործը քննվել է 2018 թվականի դեկտեմբերի 19-ին դատարանում՝ դռնբաց դատական նիստում։

 

 

 

Արթուր Աբրահամի (անձնագրով Ավետիք Աբրահամյան) կինը՝ Մերի Աբրահամյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ավետիք Աբրահամյանի` ամուսնալուծության, 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, մոր բնակության վայրը սահմանելու,

 

06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը հաստատելու պահանջների մասին:

Արթուր Աբրահամը կնոջ՝ Մերիի հետ

 

 

Հայցվորը՝ Մերին, և նրա ներկայացուցիչը ներկայացել են դատական նիստին: Վերջինս դատարանին հայտնեց, որ իր վստահորդի և պատասխանողի ամուսնությունն օրինական կարգով գրանցվել է 15.09.2015թ-ին ՀՀ ԱՆ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ տարածքային բաժնում, ու նրանց տրվել է ԱԲ № 202338 ամուսնության վկայականը: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են մեկ երեխա` 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանին:

 

Ընտանեկան անախորժությունների պատճառով կողմերը դադարեցրել են ամուսնական հարաբերությունները և համատեղ տնտեսություն չեն վարում:

 

Հերթական վիճաբանությունից հետո իր վստահորդը երեխայի հետ հեռացել է պատասխանողից:

 

Սկզբնապես երեխան բնակվել է իր վստահորդի հետ, իսկ պատասխանողը պարբերաբար տեսակցել է նրան:

 

13.02.2018թ. երեխայի հետ հերթական տեսակցությունից հետո պատասխանողը երեխային մորը չի վերադարձրել և առանց մոր համաձայնության երեխայի հետ մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

 

Արթուր Աբրահամը որդու՝ Գրիգորի հետ

Մերիի հայցը բավարարվել է մասնակի։ Մերի Տիգրանի Աբրահամյանի /Աթաբեկյանի/ և Ավետիք Գրիգորի Աբրահամյանի միջև ՀՀ ԱՆ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ տարածքային բաժնում 15.09.2015թ-ին գրանցված հա. 300 ամուսնությունը լուծել:

 

 

Մերի Տիգրանի Աբրահամյանի հայցն ընդդեմ Ավետիք Գրիգորի Աբրահամյանի` 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով վավերացված

 

 

12.01.2018թ. համաձայնության, իր բնակության վայրը սահմանելու, նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին

 

 

06.10.2017թ. հաշտության համաձայնությունը /ալիմենտ վճարելու մասին/ հաստատելու պահանջների մասին, մերժել:

https://mamul.am/am/

Be the first to comment on "Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է և առանց մոր համաձայնության որդուն տարել Գերմանիա(լուսանկար)"

Leave a comment

Your email address will not be published.


*