Իտալիայի Պատգամավորների պալատը քննարկում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը

 

 

 

Իտալիայի Պատգամավորների պալատում քննարկվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախաձեռնությունը, որով երկրի կառավարությունը պարտավորվելու է պաշտոնապես ճանաչել այն և տալ միջազգային գնահատական: Այդ մասին հաղորդում է repubblica.it-ը՝ հավելելով, որ այն առաջացրել է Թուրքիայի դժգոհությունը:

 

 

Դրա հետևանքով Անկարայում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասիմո Գայանին հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:

 

 

Պատգամավորների պալատի ղեկավարները հույս են հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության ընդունումը կդառնա հայ և թուրք ժողովուրդների միջև խաղաղության ճանապարհ:

Ըստ նրանց, նախաձեռնության նպատակն է առաջին հերթին հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերին:

 

 

 

Կայքը նշում է, որ Թուրքիայի հետ կապված ապրիլի 8-ին հստակ գնահատականներ է հնչեցրել Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին:

 

«Թուրքիան չի հանդիսանում և երբեք էլ չի լինի Եվրոպա: Անդամակցության գործընթացը պետք է կասեցնել, այն պետք է վերջնականապես դադարեցնել: Որքան տեղյակ եմ, Թուրքիան երբևէ մուտք չի գործի ԵՄ, երբևէ»- նշել է Սալվինին:

https://lurer.com/

Be the first to comment on "Իտալիայի Պատգամավորների պալատը քննարկում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը"

Leave a comment

Your email address will not be published.


*