Աշխարհի ամենաբուժիչ բույսը

 

 

 

Անցյալում չինացիները ալոճից պատրաստել են ոգելից խմիչք, որի մնացորդները գտնվել են 9000 տարվա վաղեմության անոթներում:

Կարծիք կա, որ հին ժամանակներում կրոնում այն ուներ նշանակալի դեր: Ավանդության համաձայն՝ Քրիստոսի փշե պսակը պատրաստված է եղել ալոճենուց:

 

 

 

 

Սրտի դեղ

Ալոճի թուրմի մասին Դոկտր Վիլյամ Շվաբեն գրել է իր գրքում, որի շնորհիվ ալոճը դարձավ հանրահայտ բույս: Իր գրքում նա հաստատել է, որ ալոճը սրտի արժեքավոր դեղամիջոց է և կանխում է սրտի կաթվածը:
Բոլոր նրանք, ովքեր խնդիրներ ունեն ճնշման հետ կամ ցանկանում են նվազեցնել խոլեստերինի բարձր քանակը և բուժել երակների կարծրացումը, ովքեր տառապում են սրտային հիվանդություններով, կարող են հաջողությամբ բուժվել ալոճով:

 

 

Այս բույսը լայնորեն կիրառվում է արյունատար համակարգի առողջության պահպանման համար, բարձր ճնշման և սրտամկանի թուլության ու սրտային առիթմիայի դեպքում: Այն որպես արդյունավետ բուժիչ միջոց ընդունվում էր սրտի հիվանդության և սկզբնական շրջանում, նաև՝ արդեն խորացված շրջաններում:

 

 

Ալոճ խորհուրդ են տալիս օգտագործել սրտի կաթվածից հետո, քանի որ այն մեծացնում է արյան հոսքը դեպի սրտային անոթներ: Այն նպաստում է սրտամկանի բջիջների ակտիվությանը և սնուցմանը: Ընդհանրապես, 50-ից բարձր տարիքի յուրաքանչյուր մարդ պետք է հաճախ օգտագործի ալոճի թուրմ:

 

 

Ալոճի այլ կիրառություններ

Ալոճը ամենահանգստացնող բույսերից մեկն է: Այն օգնում է հոգնածության դեպքում, էներգիայի պակասի, վատ քնի, խռպոտ շնչառության, գլխապտույտի, սրտխփոցների, հուզմունքի, նյարդայնության և ականջներում աղմուկի դեպքում:

 

 

Այն կարելի է օգտագործել նաև նիհարելու համար, քանի որ օգնում է հեռացնել օգրանիզմից ավելորդ ջուրը: Այս հատկության շնորհիվ ալոճն օգտակար է նաև ցելյուլիտի, այտուցների և հոդերի հիվանդությունների համար: Այն նաև բարերար ազդեցություն ունի խոցային կոլիտի և մարսողական խնդիրների դեպքում, սակայն խորհուրդ չի տրվում հղի կամ կերակրող կանանց:

 

 

Խորհուրդ է տրվում ալոճի կեղևը հավաքել գարնանը և օգտագործել թարմ կամ չորացված վիճակում:
Պտուղները հավաքում են աշնանը, երբ նրանք վառ կարմիր գույն են ստանում: Ծաղիկները՝ ցանկալի է սպիտակները, հավաքել բողբոջներով կամ բացվելուց առաջ: Ամենալավ ժամանակն է ապրիլից հունիսը: Այն պետք է չորացնել բարակ շերտերով:

 

 

Ալոճի կաթիլներ

Ավելի քան 20գ մանրացված տերևները և ծաղիկները լցնել 200 մլ 70%-անոց սպիրտի մեջ և խառնել: Թողնել, որպեսզի խառնուրդը հանգստանա 3 շաբաթ, հետո այն քամել և ֆիլտրել: Խմել օրական 20 կաթիլ՝ մի փոքր հեղուկի հետ: Այս կաթիլները կանխում են անոթային և նյարդային համակարգի հիվանդությունները:

 

 

Ալոճի օշարակ

Բլենդերի մեջ լցրեք մոտավորապես 1 կգ ալոճ, այն ծածկեք ջրով՝ այնպես, որ ջուրը 2-3 սմ ծածկի հատապտուղները, ապա խառնեք և թողեք 24 ժամ: Այնուհետև դրեք թույլ կրակի վրա և եռալուց հետո եփեք կես ժամ: Անջատեք գազը և ևս կես ժամ թողեք այդպես: Քամեք հեղուկը և սառելուց հետո այն դրեք սառնարանի մեջ: Կրկին խառնեք պտուղները և դրա վրա ջուր ավելացրեք: Հետո նորից եփեք այն կես
ժամ և թողեք դարձյալ կես ժամ: Լավ քամեք կտորով, որպեսզի խիտ լինի: Ապա քամված հյութը նորից եռացրեք ցածր կրակի վրա՝ մինչև մնա նրա ¼-ը: Լցրեք այն ստերիլիզացված շշերի մեջ և օրական խմեք 6-ից 12 ճաշի գդալ: Պահպանման ժամկետը անսահմանափակ է:

 

 

Օգնում է սրտի կաթվածի դեպքում:

Ալոճը բարելավում է Herbalist Richard Sulz ֆորմուլան նրանց մոտ, ովքեր տարել են սրտի կաթված:

 

 

Բաղադրությունը.

 

  • 240 մլ ալոճենու օշարակ
  • 30 մլ օձասխտորի թուրմ
  • 30 մլ կոճապղպեղի արմատի թուրմ
  • 30 մլ կակտուսի թուրմ
  • 30 մլ կարմիր պղպեղի թուրմ

 

 

Պատրաստման եղանակը.

 

Ալոճենու օշարակով լցնել շշի կեսը, ապա առանձին ամանի մեջ խառնել թուրմը, ավելացնել օշարակի վրա և լավ խառնել: Խմել օրը 3-8 անգամ՝ մեկական ճաշի գդալ:

https://lavinfo.com/

Be the first to comment on "Աշխարհի ամենաբուժիչ բույսը"

Leave a comment

Your email address will not be published.


*