ԵԱ․ Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք մրցակցին եւ կիսաեզրափակիչում է

 

 

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Արսեն Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։ 19-ամյա հայ ըմբիշը քառորդ եզրափակիչում 5։2 հաշվով պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցիչ, փորձառու Ռեջեպ Տոպալին, որն անցած տարի Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։

 

Առաջին գոտեմարտում Արսեն Հարությունյանը 14։8 հաշվով հաղթել էր ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին։

 

Եզրափակիչի ուղեգրի համար Հարությունյանը կգոտեմարտի ռումինացի Նիկոլայ Օխլոպկովի հետ։

125 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթել է Լատվիայի ներկայացուցիչ Դմիտրիս Միհայլովսին եւ քառորդ եզրափակիչում կմրցի Թահա Ակգուլի հետ։

 

 

Հիշեցնենք, որ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը որակավորման փուլում 2։4 հաշվով պարտվել էր հույն Գեորգիոս Սավուլիդիսին։

74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը որկավորման փուլում 0։10 հաշվով պարտվել էր վրացի Ավթնադիլ Կենչաձեին։

 

70 կգ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանը սփոփիչ գոտեմարտում մրցել էր ռուսաստանցի Մագոմեդռասուլ Գաջիմագոմեդովի հետ եւ պարտվել 1։7 հաշվով։

 

65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը չէր ներկայացել Բելառուսի ներկայացուցիչ Հուսեն Շահբանաուի հետ գոտեմարտին։

 

https://sport.news.am/

Be the first to comment on "ԵԱ․ Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք մրցակցին եւ կիսաեզրափակիչում է"

Leave a comment

Your email address will not be published.


*