Երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները մայիսին կայցելեն զորամասեր. քաղաքապետարան

 

 

Սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները մայիսին կայցելեն զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին:

 

 

Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ ՀՀ ՊՆ հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներն ընթացքում են:

Հանձնարարվել է այցի ընթացքում զորամասերում կազմակերպել նաև մշակութային միջոցառումներ: Նախնական տվյալներով այցը տեղի կունենա մայիսի 17-ին։ Մայրաքաղաքի բակերում առկա վնասված գույքը (մանկական խաղահրապարակներ) վերականգնելու կամ փոխարինելու նպատակով կիրականացվեն գույքագրման աշխատանքներ:

 

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ուսումնասիրել բոլոր բակերն ու ուշադրություն դարձնել հատկապես բնակիչների անվտանգության ապահովմանը: Ապրիլի 13-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի օր:

 

 

Հանձնարարվել է գործընթացը կազմակերպել պատշաճ մակարդակով: Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքները կահավորել անհրաժեշտ նշաններով, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։ Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով:

 

 

Նախորդ շաբաթ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 15 արձանագրություն: Ապրիլի 24-ին ընդառաջ՝ հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքը բարեկարգելու, մաքրելու, ինչպես նաև կանաչ գոտիները խնամելու նպատակով:

https://armtimes.com/

Be the first to comment on "Երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները մայիսին կայցելեն զորամասեր. քաղաքապետարան"

Leave a comment

Your email address will not be published.


*