Այսօր ուղղաթիռով տեղափոխվել է առաջին հիվանդը՝ 13-ամյա երեխա(լուսանկարներ)

 

 

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ ուղղաթիռով տեղափոխվել է առաջին հիվանդը:

 

 

«ՀՀ առողջապահության նախարարության արտագնա անհետաձգելի բժշկական օգնության «արագ արձագանքման» ծառայության շրջանակում հանրապետության հեռավոր մարզից ուղղաթիռով առաջին հիվանդն այսօր հասավ Երեւան՝ «Էրեբունի» ԲԿ, այնուհետեւ շտապօգնության մեքենայով տեղափոխվեց Սուրբ Աստվածամայր ԲԿ:

 

Նախնական տեղեկություններով հիվանդի՝ 13 ամյա երեխայի մոտ վթարի հետեւանքով արձանագրվել էին բազմակի, այդ թվում գլխուղեղային վնասվածներ, վիճակը գնահատվել էր կայուն ծանր: 

 


Զանգը ստանալուն պես, «Էրեբունի» ԲԿ շտապօգնության ծառայության բրիգադն ուղղաթիռով մեկնեց երեխային բերելու: Տեղում հիվանդն անմիջապես միացվեց արհեստական շնչառական սարքին, տեղադրվեց պարանոցային օձիք, կատարվեց դեղորայքային միջամտութուն՝ ցավազրկում: Ամբողջ թռիչքի ընթացքում նորմայի սահմաններում էին հեմոդինամիկ տվյալները: Տեղափոխումն իրականացվել է առանց խնդիրների:

 


Զանգից 2 ժամ անց, երեխան արդեն գտնվում էր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Սա առողջապահության նախարարության նոր ծրագրով իրականացվող առաջին դեպքն էր, որով հնարավոր եղավ մի քանի անգամ կրճատել ժամանակը, արագ եւ մասնագիտական բուժօգնություն ցուցաբերել հիվանդ»,- գրել է նա՝ լուսանկարներ հրապարակելով:

 

 

 

http://armday.am/

Be the first to comment on "Այսօր ուղղաթիռով տեղափոխվել է առաջին հիվանդը՝ 13-ամյա երեխա(լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*