«Արարատի զավակները». իտալացի լրագրողը ցեղասպանության մասին պատմել է Ազնավուրի, Արսլանի եւ ուրիշների ճակատագրի միջոցով

 

 

 

Իտալացի լրագրող Պիեր Մարացոն՝ «Արարատի զավակները» վավերագրական ֆիլմի հեղինակը, որը պատրաստվել է Իտալիայի ազգային ռադիոյի եւ հեռուստաընկերության աջակցությամբ, հարցազրույց է տվել Cinema Italianoհրատարակությանը։

 

 

 

Նշենք, որ ֆիլմը թողարկվել է 2016թ.-ին եւ ցուցադրվել է իտալական Ապուլիա նահանգում՝ Sudestival փառատոնի ընթացքում։ Ֆիլմի հեղինակը հարցազրույցում խոսել է ցեղասպանության մասին, այն մասին, որ դա «չի կարելի ընկալել որպես վիրուս, որը հարձակվում է օրգանիզմի վրա, ապա լքում այն»…

 

«Ոչնչացնելու ցանկությունը բակտերիա է, որն ապրում է մարդու մեջ,- ասում է Մարացոն,- Պետք չէ ձեւացնել, թե մենք դրա մասին չգիտենք, եւ հարկավոր է միշտ պատրաստ պահել հակամարմինները»։

 

 

Իր ֆիլմում Մարացոն հանդիսատեսին է ներկայացրել զրույցներ Իտլիայում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, այդ թվում «Արտույտների ագարակ»-ի հեղինակ Անտոնիա Արսլանը, ռեժիսոր-վավերագիր Սաթենիկ Կուչուկյանի, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Գարեգին Գրիգորյանի հետ։

 

 

Ֆիլմում էպիզոդ է ներառված նաեւ Շառլ Ազնավուրի հետ․․

 

 

․ Հերոսները հիշում էին այս աշխարհը վաղուց լքած մտերիմներին, մանկության համերն ու բույրերը, թե որքան դժվար էր ապրել։ «Երբ ես համալսարանում քննությունների էի պատրաստվում, հորաքույրս ինձ համար տարբեր թխվածքաբիլթների տուփ էր բերում։ Նա այդ կերպ փորձում էր քաղցրացնել ուսումս»,- պատմել է Անտոնիա Արսոլանը։

 

 

Շառլ Ազնավուրի ընտանիքին սովից փրկել է բլղուրը․ այն հյուրասիրում էին դիմադրության մարտիկներին եւ հրեաներին. ինչպես հայտնի է, Ազնավուրները նրանց թաքցնում էին տանը։

 

«Հայրս բլղուրը պարկերով էր բերում։ Ֆրանսիացիներն այն չէին ուտում։ Իսկ մեզ այն օգնել է ապրել»,- պատմել է Ազնավուրը։

 

Նա պատմել է նաեւ Իտալիայի հետ կապի մասին, այն մասին, թե ինչպես է ծնողներին Կոնստանդնուպոլսից Սալոնիկ դուրս բերել իտալական նավը, որի  նավապետը հրաժարվել է փախստականներին թուրքական իշխանություններին հանձնել։ «Սա միջազգային տարածք է, եւ ձեզ այստեղ չի թույլատրվում»,- ասել է նա։

 

Հենց այդ պատճառով Միշա եւ Քնար Ազնավուրյանները ցանկացել են ինչ-որ կերպ շնորհակալություն հայտնել Իտալիային՝ առաջին երեխային տալով Աիդա անունը՝ անուն, որը նրանց ծանոթ էր Վերդիի օպերայից։

https://style.news.am/arm/news/

Be the first to comment on "«Արարատի զավակները». իտալացի լրագրողը ցեղասպանության մասին պատմել է Ազնավուրի, Արսլանի եւ ուրիշների ճակատագրի միջոցով"

Leave a comment

Your email address will not be published.


*