«Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց. Աշխատակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանին (ֆոտո)(տեսանյութ)

 

 

 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը  եւ  2 ամսով կալանավորել «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։

 

 

NEWS.am-ի թղթակիցը դատարանից հայտնում է, որ զուգահեռ դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընկերության մոտ 500 աշխատակից: Նրանցից ոմանք ոմանց հուզվել են, լաց են լինում: Նրանք հայտարարում են, որ չեն հեռանա դատարանի բակից, մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չգա: Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Պահանջում ենք Նիկոլին»:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասi (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

 

 

 

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը  պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:

 

«Սպայկա»-ի աշխատակիցները պահանջում են Փաշինյանին

«Սպայկա»-ի աշխատակիցները պահանջում են Փաշինյանին

Опубликовано Armday.am Понедельник, 8 апреля 2019 г.

https://news.am/arm/news/

Be the first to comment on "«Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց. Աշխատակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանին (ֆոտո)(տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*