Նոր Հայաստանում կանայք պետք է է՛լ ավելի ակտիվ լինեն. Փաշինյան

 

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

 

Ուղերձում նշված է.

 

«Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։

Մեր ժողովուրդը մայրերի նկատմամբ տածում է առանձնահատուկ սեր և հարգանք, քանի որ նրանք իրապես հանդիսանում են հայ ընտանիքի հիմնասյունը։ Մեր ազգի պատմության ընթացքում մշտապես մեծ է եղել ձեր դերակատարումը մեր հաղթանակների ու ձեռքբերումների գործում:

 

Նոր Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձությունները ևս ցույց տվեցին կանանց դերի կարևորությունը։ Եվ, իսկապես, կանանց քաղաքական ակտիվությունը դարձավ այն շրջադարձային կետը, որը թույլ տվեց, որ Հայաստանում հիմնարար փոփոխություններ տեղի ունենան: Նոր Հայաստանում կանայք պետք է հանրային, քաղաքական, տնտեսական առումով է՛լ ավելի ակտիվ լինեն և կառավարությունն այդ առումով անելու է իրենից կախված ամեն ինչ։

 

Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել այն մայրերին, որոնց զավակներն այսօր պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները։ Գլուխ եմ խոնարհում այն մայրերի առաջ, որոնց հերոս տղաներն իրենց կյանքն են նվիրաբերել հանուն հայրենիքի անվտանգության ապահովման։

 

 

Սիրելի՛ կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր,

Կրկին շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, երջանկություն և խաղաղություն»։

 

https://lurer.com

Be the first to comment on "Նոր Հայաստանում կանայք պետք է է՛լ ավելի ակտիվ լինեն. Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*