Եթե չես պայքարում ցեղասպանության կանխարգելման դեմ, այն հետապնդելու է սերունդներին. ԱԳ նախարար

 

 

ԱԳ նախարարը ճեպազրույց է ունեցել ռուանդական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից:

 

 

«Հայաստանը և Ռուանդան, կարծում եմ, միասին աշխատելու հսկայական ներուժ ունեն՝ ի նպաստ մեր երկու երկրների, երկու ժողովուրդների։ Մենք կիսում ենք ընդհանուր ողբերգական պատմություն և այդ կորստի, այդ հսկայական հանցագործության բեռը հաղթահարելու և վերացնելու փորձը։

 

 

Մենք Ռուանդայի հետ համատեղ աշխատում ենք միջազգային մակարդակով ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ։ Ելնելով մեր սեփական, մեր ժողովրդի փորձից՝ մենք գիտենք, որ եթե խնդրին չես անդրադառնում, եթե չես պայքարում այդ հանցագործության դեմ, ապա այն հետապնդելու է սերունդներին:

 

 

Այն հետապնդում է մեր ժողովրդի սերունդներին, քանի որ ողբերգության խորությունը զազրելի է»,- ասել է Զոհրապ Մնացականյանը:

http://operativ.am/

Be the first to comment on "Եթե չես պայքարում ցեղասպանության կանխարգելման դեմ, այն հետապնդելու է սերունդներին. ԱԳ նախարար"

Leave a comment

Your email address will not be published.


*