Մարությանն ու Վանեցյանը գնդակներ էին բաժանում Հյուսիսային պողոտայում(լուսանկարներ)

 

 

Ապրիլի 5-ին Եվրոպայի հրապարակում՝ Եվրոպայի առաջնությունից 100 օր առաջ, տրվեց հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը:

 

 

արարողությանը ներկա էին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Միջոցառման մեկնարկից առաջ Հայկ Մարությանը և Արթուր Վանեցյանը գնդակներ բաժանեցին երիտասարդ երկրպագուներին։

 

 

Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ասաց, որ 100 օր անց Երևանը դառնալու է Եվրոպայի ֆուտբոլային մայրաքաղաքը։

 

 

«Մարզչական որևէ փոփոխություն չի սպասվում, որովհետև արդյունքի համար ժամանակ է պետք։ Վաստահ եմ, որ Երևանը բարձր մակարդակով է կազմակերպելու այս միջոցառումները»։

 

 

Անդրադառնալով ազգային հավաքականի պարտությանը՝ Վանեցյանն ասաց, որ չի ցանկանում պատասխանել հարցին, որպեսզի չընկճի ֆուտբոլիստների ոգին։ Մրցութային խաղերի վայրը դեռ որոշված չէ, քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացավ զբաղվել հարցով:

 

 

 

https://lurer.com/

Be the first to comment on "Մարությանն ու Վանեցյանը գնդակներ էին բաժանում Հյուսիսային պողոտայում(լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*