Այսօր Լևոն Ջուլֆալակյանի հոբելյանն է

 

 

Այսօր օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ և հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի 55-ամյա հոբելյանն է։

 

 

Ջուլֆալակյանը ծնվել է 1964 թվականի ապրիլի 5-ին՝ Գյումրիում (նախկինում՝ Լենինական): Վաղ տարիքից Լևոնը հաճախել է սպորտային մարմնամարզության, այնուհետև սկսել է զբաղվել հունահռոմեական ըմբշամարտով: Իր ողջ մարզական կարիերայի ընթացքում մարզվել է Արամ Սարգսյանի ղեկավարությամբ:

 

 

1985-ին, ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում, դարձել է աշխարհի գավաթակիր։ 1986-ին հռչակվել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 1988-ին՝ օլիմպիական խաղերի չեմպիոն։

 

 

1999-ից հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է։ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2008) է։ Արժանացել է «Ժողովուրդների բարեկամության շքանշան», «Պատվո նշան» շքանշանների, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի (24.12.2012) և երկրորդ աստիճանի (07.09.2016) մեդալների։

https://mamul.am/am/

Be the first to comment on "Այսօր Լևոն Ջուլֆալակյանի հոբելյանն է"

Leave a comment

Your email address will not be published.


*