«Ամեն ինչ այնքան տպավորիչ ու դրական էր». Սրբուկի 25-ամյակի անակնկալներն ու երազանքը

 

 

«Եվրատեսիլ 2019»-ի հայաստանյան պատվիրակ Սրբուկը երեկ նշել է ծննդյան 25-ամյակը։ Երգչուհին օրվա հիշարժան պահերի լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել տպավորությունների մասին։

 

 

Տարեդարձի օրը Սրբուկի համար լի է եղել անակնկալներով, օրը տոնել նա սկսել է գիշերը՝ անակնկալներով։  «Ամբողջ օրս անցել է անակնկալներով և բարձր տրամադրությամբ։ Ամեն ինչ այնքան տպավորիչ ու դրական էր, որ ժպտացել եմ ողջ օրը։

 

Առաջինն ինձ շնորհավորեց ընկերուհիս` Վիեննայից։ Այդ պահին ստուդիայում ձայնագրության էի։ Հեռախոսազանգին պատասխանելու ընթացքում ծաղկեփնջով, տորթով, շամպայնով ստուդիա մտան իմ թիմի անդամները։ Ըստ էության`առաջին շնորհավորանքները միաժամանակ տեղի ունեցան»,- ասաց երգչուհին ու հավելեց, իսկ սովորաբար առաջինը շնորհավորում են ամենահարազատ մարդիկ` մայրը, քույրն ու ընկերները։

 

 

Տարեդարձի առավոտը պակաս հետաքրքիր չի եղել։ Երգչուհին շտապել է Հանրային ռադիո` եթերի, երբ նկատել է, որ իր մեքենայի վրա հատուկ շնորհավորական հաղորդագրություն կա։

 

 

«Ներսում լիքը փուչիկներ էին, ծաղիկներ։ Դա իմ պրոդյուսերական թիմի` Factory production-ի պատրաստած անակնկալներից մեկն էր։ Շատ հաճելի զգացողություն էր։ Բացի այդ, կեսօրին շտապում էի նախապես պլանավորված նկարահանման, երբ պարզվեց որ իրականում դա օրվա հաջորդ անակնկալն էր։

 

Պայմանավորված վայրում ինձ սպասում էին իմ հարազատները, գործընկերներս ու երկրպագուներս։ Շատ հուզիչ հանդիպում էին կազմակերպել իմ թիմն ու Հանրայինի անձնակազմը»,- պատմեց Սրբուկն ու ավելացրեց, որ օրվա ընթացքում շնորհավորական զանգ է ստացել նաև Ռադիո Վանից, ուղիղ եթերում իրեն շնորհավորել են։

 

 

Երգչուհու խոսքով` բոլոր հաճելի ակնթարթները հիշելիս ուզում է միայն անսահման շնորհակալություն հայտնել բոլոր-բոլորին, ովքեր իր կողքին են եղել։

 

 

Նվերներից որևէ մեկն առանձնացնել Սրբուկը չցանկացավ՝ նշելով, որ առանց բացառության բոլորն էլ շատ թանկ են իր համար։ Իսկ ահա ցանկություններին ու բարեմաղթանքներին սիրուվ ու ժպիտով անդրադարձավ․ «Երեկվա մաղթանքներիս գերակշիռ մասը «Եվրատեսիլի» շուրջ էին պտտվում։ Կարծում եմ` իմ ցանյությունների ցանկում էլ է այս պահին դա ակտուալ` լավ ու տպավորիչ ելույթ ունենալ»։

 

 

Խոսելով ամենահիշարժան տարեդարձի մասին՝ երգչուհին առանձնացրեց երկուսը` այս տարվանն ու 2005–ինը։ «Ամենահիշարժանը թերեւս այս տարվա տարեդարձս էր։ Ամեն վայրկյանս լի էր անակնկալով, իսկ ես անակնկալներ շատ եմ սիրում։ Բացի այդ, շատ է տպավորվել 2005–ի տարեդարձս, երբ բոլորս միասին էինք` իմ կողքին էին նաև պապիկս, հայրս․․․ Մանկությանս ամենաջերմ հիշողությունն է այդ տարվա տարեդարձս»։

 

 

Կյանքի 25 տարիներն ամփոփելով` երգչուհին նշեց․ «Նախորդող տարիներիս մեջ շատ պայքար և սեր կա այն ամենի նկատմամբ, ինչ արել ու անում եմ»։

 

 

«Եվրատեսիլյան» նախապատրաստական ընթացքը ծանրաբեռնված է՝ փորձեր, ձայնագրություններ, հանդիպումներ, նկարահանումներ։ Տարիներ շարունակ աշխատանքային միջավայրում տարեդարձը տոնած երգչուհին օրվա հետ կապված մեծ ցանկություն ունի։ «Քանի որ տարիներ շարունակ տարեդարձիս օրը աշխատանքի մեջ եմ եղել, ցանկանում եմ այնպիսի ծնունդ ունենալ, որը կլինի միայն իմը։ Հուսամ` հաջորդ տարի կկարողանամ նման տարեդարձ ունենալ»,– ասաց նա։

https://life.tert.am/am/news/

Be the first to comment on "«Ամեն ինչ այնքան տպավորիչ ու դրական էր». Սրբուկի 25-ամյակի անակնկալներն ու երազանքը"

Leave a comment

Your email address will not be published.


*