«Գեներալի որդին» ազատվել է Մարտունու ոստիկանապետի պաշտոնից

 

 

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Մարտունու բաժնի պետ Արման Մելքոնյանը, որը հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «գեներալի որդի»: Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը։

 

 

Նրա հայրը ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է:

 

 

Օսիպյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ Վահան Առաքելյանը:

 

 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ է նշանակվել Արտակ Մկրտչյանը:

https://www.24news.am/news/

Be the first to comment on "«Գեներալի որդին» ազատվել է Մարտունու ոստիկանապետի պաշտոնից"

Leave a comment

Your email address will not be published.


*