Այսօր հայ մեծանուն գրող ու մանկավարժ Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է

 

 

«Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհեաշխարհ կտրող քարավանապետ»

 

Ավետիք Իսահակյան

 

 

Մեծանուն գրող Ղազարոս Աղայանը ծնվել է ապրիլի 16–ին Բոլնիս–Խաչեն հայաբնակ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա Շամշուլդա գյուղում դասեր է ստացել քահանա Տեր-Պետրոսից։ Արդեն 1853 թ․-ին Աղայանն ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որտեղ սովորել է մեկ տարի, ապա՝ հեռացել և զբաղվել հիմնականում ինքնակրթությամբ։

 

 

Շուտով աշխատանքի է անցել Թիֆլիսում որպես գրաշար, ապա մեկնել Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ։ 1867 թ․-ին Աղայանին տեսնում ենք արդեն որպես Էջմիածնի տպարանի կառավարիչ։ Այս ընթացում նա խմբագրում էր «Արարատ» ամսագիրը։ Շուտով Աղայանը սկսեց ուսուցչությամբ զբաղվել, դասավանդեց Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշիի դպրոցներում, ինչպես նաև եղավ Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների տեսուչ։ Այնուհետև աշխատանքի է անցել «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար։ Ղազարոս Աղայանը

 

 

նաև Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի կողմից ստեղծված Վերնատուն գրական խմբակի մշտական անդամներից էր։

 

 

1895թ․-ին Աղայանը ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը անդամը լինելու մեղադրանքով և աքսորվել Նոր Նախիջևան, որից հետո՝ Ղրիմ։ Ընդհանուր առմամբ աքսորում եղավ 1898-1900թթ․-ին, սակայն հետագայում մնաց ցարական ոստիանության հսկողության տակ։ Չնայած այդ հանգամանքից նա մասնակցել է 1905թ․-ին Թիֆլիի հոկտեմբերյան ցույցին, որտեղ կոչ է արել տապալել ցարին։

 

 

Ղազարոս Աղայանըի գրական ժառանգությունը մեծ է ու բազմաժանր։ Նրա առաջին ստեղծագործությունը «Հարկավոր է օգնել չքավորներին» բանաստեղծությունն է, որին հաջորդեցին բազմաթիվ անգին գործեր։ Նրա գրչին են մպատկանում հայկական գրական ժառանգության անյպիսի գործեր, ինչպիսիք են «Տորք Անգեղ» պոեմը, «Անահիտը», «Թեմական տեսուչ» անավարտ գործը, «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» հուշագրությունը և այլն։

 

 

Աղայանը նաև մեծ մանկավարժ էր։ Նա իր մանկավարժական պրակտիկայում հետևել է Խաչատուր Աբովյանի հայացքներին և մշակել կրթադաստիարակչական բազմաթիվ գործեր՝ «Խորհրդածությիւններ դաստիարակութեան վրայ», «Ուսումն մայրենի լեզուի» և այլն։ Աղայանը զբաղվել է նաև թարգմանչական գործունեությամբ, թարգմանել է գործեր Շեքսպիրից, Շիլլերից, Հայնեից և այլ հայտնիներից։

 

Օգտագործել է Թոմաս, Հաբաշ, Վիգեն, Փրեյդում, Փրեյդուն և այլ ծածկանուններ։

 

 

Աղայանն ամուսնացած է եղել, ունեցել է երկու զավակ։ Դուստրը՝ Լուսիկ Սարյանը եղել է Մարտիրոս Սարյանի կինը, իսկ որդին՝ Մուշեղ Աղայանը հայտնի կոմպոզիտոր էր։

 

 

Ղազարոս Աղայանը մահացել է 1911 թ.-ի հունիսի 20-ին Թիֆլիսում և թաղվել Խոջիվանքի գերեզմանատանը։ Այսօր իր ծննդավայր Խաչենում գործում է նրա տուն-թանգարանը, Երևանում նրա անունով է անվանակոչվել համար 63 հիմնական դպրոցը։

Be the first to comment on "Այսօր հայ մեծանուն գրող ու մանկավարժ Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*