Սոված փորին կերեք մեկ հատ կիվի և արդյունքը երկար սպասել չի տա Ձեզ

 

 

Կիվին կօգնի ձեզ շատ կարճ ժամանակում նիհարել: Անհանար է չնկատել դրա հրաշալի ազդեցությունը օրգանիզմի վրա, հատկապես, երբ այն օգտագործում եք ամեն օր սոված փորին:

 

Կիվին նիհարելու համար

 

 

Կիվին իր մեջ պարունակում է բնական կարնիտին, ճարպերը այրող բնական ծագման նյութ: Կիվին շատ օգտակար նյութեր է պարունակում և միաժամանակ շատ ցածր կալորիականություն ունի: Հենց դրա համար էլ այն շատ հարմար է բեռնաթափման օրերի համար:

 

 

 

Եթե գաստրիտով կամ ստամոքսի խոցով չեք տառապում, ապա հանգիստ կարող եք սոված փորին մեկ հատ կիվի ուտել:

 

 

Այս միրգը օգնում է մաքրել աղիները, հաղթահարել շատակերությունը, նաև էներգիա է հաղորդում օրգանիզմին:

 

 

Կիվիով բեռնաթափման օր

 

Շաբաթը մեկ, մաքսիմում երկու անգամ կարելի է օրական ուտել 6 կիվի և խմել 1,5 լ ոչ յուղոտ կեֆիր: Այսպես 1 օրում կարելի է կորցնել 2 կիլոգրամ:

 

 

Դիետա կիվիով

 

 

Նախաճաշ

 

 

Պատրաստել աղցան 1 կապ հազարի տերևներով, 1 բուլղարական պղպեղով, 1 կիվիով, 2 ցողուն կանաչ սոխով: համեմել 1 ճ/գ ֆրանսիական մանանեխով կամ կիտրոնի հյութով:

 

 

2 ժամ անց կոկտեյլ՝ 1 կանաչ խնձոր, 1 կիվի, 1 բանան:

 

 

Ճաշ

 

 

3 ճ/գ վարսակի փաթիլների վրա լցնել 1 բաժակ մածուն կամ յոգուրտ, ավելացնել չամիչ, մանր կտրատած մանդարին և կիվի: Փակ պահել 15 րոպե, հետո վայելել:

 

 

Հետճաշիկ

 

 

Մրգային աղցան. 1 բանան, 1 խնձոր, 1 կիվի և մեկ բաժակ կեֆիր կամ մածուն: Կարելի է մի փոքր դարչին ավելացնել:

 

 

Ընթրիք

 

 

Եփել մի փոքր շագանակագույն բրինձ, մոտ 50 գրամ, ավելացրու կիվին, 1 խնձոր կամ տանձ, հազարի տերևներ և մեկ բաժակ մածուն: Իրոք համեղ է ստացվում:

 

 

Քնելուց առաջ

 

 

Թույլատրվում է 1 նարինջ կամ մեկ բաժակ կեֆիր:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Be the first to comment on "Սոված փորին կերեք մեկ հատ կիվի և արդյունքը երկար սպասել չի տա Ձեզ"

Leave a comment

Your email address will not be published.


*