Նիկոլ Փաշինյանը գնացքով կմեկնի Գյումրի եւ կշրջի փողոցներով

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ ապրիլի 5-ին, աշխատանքային այցով մեկնելու է Գյումրի։

 

 

 

NEWS.am-ի տեղեկություններով, վարչապետն առավոտյան «Սասունցի Դավիթ» կայարանում մասնակցելու է Երեւան-Գյումրի արագընթաց գնացքի բացման արարողությանը, ապա նույն գնացքով մեկնելու է Գյումրի։

 

Գյումրիում Նիկոլ Փաշինյանը շրջելու է փողոցներով, ծանոթանալու է փողոցաշինության աշխատանքներին, այցելելու է «Շիրակ» օդանավակայան, լինելու է տնակային թաղամասում։

https://news.am/arm

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը գնացքով կմեկնի Գյումրի եւ կշրջի փողոցներով"

Leave a comment

Your email address will not be published.


*