Հիշողությունը տարիք ու ժամանակ չի ճանաչում. ՀՀ նախագահի թոռներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

 

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի թոռնիկներն ապրիլի 4-ի վաղ առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լուսանկարը հրապարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի Facebook-յան էջում:

 

 

Լուսանկարում նախագահի տիկին Նունե Սարգսյանն իր թոռների հետ կանգնած է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ:

 

Նկարին կից արվել է գրություն, որում ասվում է.

 

 

«Հայրենասիրության դաս Գաբրիել, Արմեն և Սավանա Սարգսյանների համար Ծիծեռնակաբերդի բարձունքում: Հիշողությունը տարիք ու ժամանակ չի ճանաչում»:

 

http://operativ.am/

Be the first to comment on "Հիշողությունը տարիք ու ժամանակ չի ճանաչում. ՀՀ նախագահի թոռներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր"

Leave a comment

Your email address will not be published.


*