Բնության անգին պարգև, որ բուժում է գրեթե ԱՄԵՆ ԻՆՉ. ահա, թե ինչն է դա…

 

 

 

Խոսքը բոլորին հայտնի ուրցի մասին է: Այն օժտված է հականեխիչ, սպազմոլիտիկ հատկությամբ, համարվում է բնական հակաբիոտիկ, ունի խորխաբեր ազդեցություն:

 

 

Ուրցը ոչնչացնում է ախտածին միկրոբները, խթանում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, մաքրում է օրգանիզմը խարամներից, բարձրացնում է ինֆեկցիաների նկատմամբ կայունությունը, խթանում է լեյկոցիտների ձևավորումը:

 

Ուրցը ունակ է ոչնչացնել նաև ստաֆիլոկոկը: Բակտերիաները ոչնչացնելու և հականեխիչ ազեցությունը ուրցը դարձնում է կարևոր բաղադրիչ ինչպես ժողովրդական բժշկության, այնպես էլ գիտական բժշկության մեջ:

 

Ուրցից ստացվող եթերային յուղը համարվում է այն հազվագյուտներից մեկը, որը ընդամենը 3 ժամում կարող է ոչնչացնել ախտածին միկրոբները:

Ուրցը կիրառվում է շնչառական ինֆեկցիաների բուժման համար: Շատ օգտակար է հազի,  բրոնխիտի, կոկորի բորբոքման, ասթմատիկ երևույթների, քիթըմպանի ինֆեկցիոն պաթոլոգիաների դեպքում: Ուրցի եթերայուղերը ջրիկացնում են խորխը, և օգնում են դուրս բերել այն:

 

 

Ուրցի անուշ բույրը հանգստացնում է նյարդային համակարգը, հանում է հոգնածությունը, բարձրացնում է կենտրոնացումը, վերականգնում է ուժերը հիվանդությունից հետո, լավացնում է հիշողությունը, կարգավորում է արյան ցածր ճնշումը:

 

 

Ուրցը՝

 

  • կիրառվում է եղունգների սնկի դեմ
  • Ոչնչացնում է մակաբույծներին
  • Ախտահանում է ձեռքերը
  • Ազատում է միզուղիների համակարգի բորբոքումը
  • Օգնում է միջատների խայթոցի դեպքում
  • Լավացնում է մաշկի ու մազերի վիճակը
  • Ուրցով տաք թրջոցները հանում են մկանային ցավը, օգտակար են ռադիկուլիտի, արթրիտի դեպքում:
  • Որցի հոտը վախեցնում է միջատներին

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Be the first to comment on "Բնության անգին պարգև, որ բուժում է գրեթե ԱՄԵՆ ԻՆՉ. ահա, թե ինչն է դա…"

Leave a comment

Your email address will not be published.


*