Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին

 

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 3-ին հանդիպել է Ռումինիայի Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Ռումինահայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանի հետ, տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասրակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները խոսել են երկու երկրների միջև տնտեսական կապերի աշխուժացման, այս ոլորտում զարգացումը խթանող երկուստեք քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին:

 

 

Ռումինիայի խորհրդարանի պատգամավորը Հայաստան էր ժամանել նոր բացված Բուխարեստ-Երևան չվերթով: Այս համատեքստում կարևորվել է Ռումինիա-Հայաստան ուղիղ օդային կապի առկայությունը՝ նշելով, որ այն կխթանի զբոսաշրջությունը:

 

 

Հանդիպման ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանը քննարկել են նաև երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ամրապնդման, այս ոլորտում առկա ներուժի օգտագործմանն առնչվող հարցեր:

 

 

 

Անդրադարձ է կատարվել նաև Ռումինիայի հայ համայնքին, համայնքում առկա խնդիրներին ու հեռանկարներին:

 

Կարևորվել է Հայաստանի հետ կապերի ամրապնդումը մշակութային, գիտական և կրթական ոլորտներում։

https://www.24news.am/

Be the first to comment on "Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*