Ռուսաստանը 203 սառնարանային արկղ է նվիրել Հայաստանի զինված ուժերին

 

 

Սառնարանային սարքավորումներ արտադրող «ЭКО-1» ընկերությունը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ջանքերով, ՀՀ պաշտպանության նախարարությանն անհատույց տրամադրել է «СНЕЖ» մոդելի 203 սառնարանային արկղ։

 

 

Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան` հղում կատարելով ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը։

 

 

Սառնարանները տեղափոխվել են Հայաստան, պահեստավորվել ՀՀ ՊՆ կենտրոնական պարենային բազայում, որտեղից կբաշխվեն ՀՀ ԶՈՒ զորամասերին։

 

 

Սառնարանային տեխնիկան ՀՀ տեղափոխելու ծախսերը հոգացել է «ЭКО-1» ընկերությունը։

https://armedia.am/arm/

Be the first to comment on "Ռուսաստանը 203 սառնարանային արկղ է նվիրել Հայաստանի զինված ուժերին"

Leave a comment

Your email address will not be published.


*