«Գարուն». Վիտամիններով հարուստ ու շատ օգտակար աղցանը պատրաստվում է մի քանի րոպեում, բայց անչափ օգտակար է մազերի, մաշկի, ոսկորների համար

 

 

Գարնանը հատկապես պետք է վիտամինային սնունդ ընդունել: Այդ առումով աղցանները հիանալի
տարբերակ են: Գազարով պատրաստվող աղցանները շատ օգտակար են, հարուստ են վիտամիններով ու նաև շատ համեղ են:

 

Ստորև առաջարկվում է գազարով և կաթնաշոռով պարաստվող աղցանի բաղադրատոմս: Այս աղցանը հարուստ է վիտամիններով: Գազարը հարուստ է նաև կարոտինով, որը շատ օգտակար է մազերի և մաշկի համար: Կաթաշոռը հարուստ է կալցիումով և ֆոսֆորով, որոնք ամրացնում են ոսկորները: Դրանց համատեղ օգտագործման արդյունքում ստացվում է ցածր կալորիականությամբ և համեղ աղցան:

 

 

Բաղադրիչներ

  • Գազար 150 գ
  • Կաթնաշոռ 150 գ
  • Կանաչի 20 գ
  • Կանաչ սոխ ըստ ճաշակի
  • Բուսայուղ (ցանկալի է ձիթապտղի յուղ) 1 ճաշի գդալ
  • Աղ, պղպեղ ըստ ճաշակի

 

 

Պատրաստման եղանակը

 

 

  1. Գազարը մաքրել և անցկացնել քերիչով:
  2. Կաթնաշոռը լցնել աղցանամանի մեջ և տրորել պատառաքաղով, որպեսզի գնդիկներ չմնանա:
  3. Գազարն ու կաթնաշոռը խառնել, ավելացնել մանր կտրատված կանաչին, սոխը, բուսայուղը:
  4. Համեմել աղով և պղղպեղով:
  5. Աղցանը կարելի է համեմել նաև մայոնեզով կամ թթվասերով, ձիթայուղը կարելի է փոխարինել
    քունջութի յուղով: Կարելի է ավելացնել նաև մանրացված ընկույզ: Մի խոսքով կարելի է իմպրովիզ
    անել և աղցանի համը դարձնել քիմքին հաճելի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Be the first to comment on "«Գարուն». Վիտամիններով հարուստ ու շատ օգտակար աղցանը պատրաստվում է մի քանի րոպեում, բայց անչափ օգտակար է մազերի, մաշկի, ոսկորների համար"

Leave a comment

Your email address will not be published.


*