Ես միանում եմ տնտեսական հեղափոխությանը. Չեմ սպասում, որ ինչ-որ մեկն ինձ ճանապարհ ցույց տա, հուշի կամ աջակցի, առաջիկայում կհայտարարեմ կազմակերպաիրավական ձևով

 

 

Էդգար Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ես միանում եմ տնտեսական հեղափոխությանը

 

Սիրելի հայրենակիցներ,
տևական ժամանակ է՝ խոսվում է տնտեսական հեղափոխության մասին, հնչում են տարբեր կարծիքներ, դրական և բացասական մտքեր: Կարծում եմ՝ խոսելու ժամանակներն արդեն պետք է անցնեն և պետք է սկսել գործել ու ճիշտ ըմբռնել վարչապետի մեսիջները: Ես միանում եմ վարչապետի կոչին և անում եմ իմ քայլը տնտեսական հեղափոխության կայացման համար:

 

Տասից ավելի տարիներ շինարարության և արտադրության ոլորտում կառավարչական պաշտոններ զբաղեցնելուց՝ ինչպես նաև բիզնես գործունեություն ծավալելուց հետո կուտակել եմ հմտություններ և փորձ, ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ և գործընկերներ։

Եվ այսպիսով՝ մի քանի ընկերներիս հետ միասին և մեր կուտակած համեստ միջոցներով սկսում ենք նոր, սոցիալական-տնտեսական նախագիծ:

 

Չեմ սպասում, որ ինչ-որ մեկն ինձ ճանապարհ ցույց տա, հուշի կամ աջակցի, առաջիկայում կհայտարարեմ կազմակերպաիրավական ձևով «Բաց Բաժնետիրական Ընկերության» ստեղծման մասին, որի նպատակը լոկ բիզնես անելը չի լինելու, այն խթանելու է թե՛ շինարարության զարգացմանը և թե՛ լուծելու է բազմաթիվ սոցիալական խնդիրներ:

Կլինե՞ն անհատներ, որոնց դուր կգա իմ նախագիծը և կցանկանան իրենց ներդրումն ունենալ.
վստահ եմ՝ կլինեն։

 

Ուրախ կլինե՞մ, եթե նախաձեռնությունս ունենա համակիրներ.
իհարկե, հպարտ կլինեմ զգալ յուրաքանչյուր սրտացավ հայի աջակցությունը։

այնուհանդերձ, մենք չենք սպասելու, որ երկնքից մանանա է մի օր թափվելու, մեր միջոցներով սկսում ենք մեր երկրի զարգացման գործընթացի առաջին քարերից մեկը դնել։

Չկա աշխարհում մի պատճառ, որը կարող է ինձ հետ պահել երկրիս ծառայելու երազանքիցս ու դրանցից պրոյեկտված նպատակներիս իրականացմանը:

 

Մանրամասները՝ շատ շուտով:
Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվեցին, կարող են իրենց համեստ ներդրումն ունենալ՝ տարածել հրապարակումս, հավանել էջս, որպեսզի մեր հայրենակիցներից առավել շատերը տեղեկացվեն:

 

Շնորհակալություն…

 

http://news.tejlurer.pro/

 

 

 

Be the first to comment on "Ես միանում եմ տնտեսական հեղափոխությանը. Չեմ սպասում, որ ինչ-որ մեկն ինձ ճանապարհ ցույց տա, հուշի կամ աջակցի, առաջիկայում կհայտարարեմ կազմակերպաիրավական ձևով"

Leave a comment

Your email address will not be published.


*