Այսօր գարնանային գիշերահավասարն է. սկսվում է աստղագիտական գարունը

 

 

Մարտի 20-ը գարնանային գիշերահավասարի օրն է: Այս օրը գիշերվա ևցերեկվա տևողությունները հավասարվում են:

 

 

Գիշերահավասարը, ինչպես հայտնի է, աստղագիտական երևույթ է, երբշարժվելով արևի շուրջ՝ երկրագնդի պտույտի առանցքի թեքությունըշոշափում է իր ուղեծիրը, և այդ թեքվածությունն ուղղահայաց է լինում արևիճառագայթներին։

 

Այդ պահին հարավային և հյուսիսային բևեռներըհավասարահեռ են արևի ճառագայթներին, ինչի շնորհիվ էլ օրը գիշերվա ևցերեկվա տևողությունները հավասարվում են։

 

 

Այս երևույթին ականատես ենք լինում տարվա մեջ երկու անգամ՝ գարնանը ևաշնանը։

 

 

Գարնանային գիշերահավասարի պահին Արեգակը երկնքի հարավայինկիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ. դա համարվում էաստղագիտական գարնան սկիզբը։ Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրիհասարակածի հարթության մեջ, և քանի որ Արեգակը կետ չէ, և նրասկավառակը չափսեր ունի, ապա հասարակածով նրա անցումը կտևի մոտ 33 ժամ։

 

 

Գարնանային գիշերահավասարի օրը որոշ իսլամական երկրներում (Իրանում) համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), որն ի դեպ ծագում է դեռևսզրադաշտական կրոնի ժամանակներից և ունի շուրջ 3000 տարվապատմություն։

https://haydzayn.com/am/

Be the first to comment on "Այսօր գարնանային գիշերահավասարն է. սկսվում է աստղագիտական գարունը"

Leave a comment

Your email address will not be published.


*