Պարտվել չեմ կարողանում և չեմ սիրում. երիտասարդ հայուհին`«Ты супер! Суперсезон»–ից առաջ (տեսանյութ)

 

 

«Ты супер! Суперсезон»–ի հայ մասնակից Սաթենիկ Գևորգյանը նշում է, որ այս անգամ ավելի հեշտ է, որովհետև արդեն ծանոթ են իրավիճակին։

 

 

«Ты супер! Суперсезон»–ում Հայաստանը ներկայացնող գյումրեցի Սաթենիկ Գևորգյանը մրցույթի նախապատրաստվելու ընթացքում խոստովանեց, որ չի կարողանում և չի սիրում պարտվել։

Քիչ առաջ Սաթենիկ Գևորգյանը հիանալի ելույթ ունեցավ ծնողական խնամքից զրկված երեխաների համար նախատեսված «Ты супер! Суперсезон» միջազգային երգի շոուի ժամանակ։ Համերգը տեղի է ունեցել Մոսկվայում. աղջիկն իր հաջող կատարման շնորհիվ հաջորդ փուլ է անցել։ Սաթենիկը Մոսկվայում է մարտի 5-ից, նա ամբողջ այս ընթացքում ակտիվ նախապատրաստվում էր իր աստղային ժամին։

 

«Բնավորությունս է այդպիսին` պարտվել չեմ կարողանում, չեմ սիրում և հաղթում եմ»,–վստահորեն ասաց աղջիկը նախապատրաստվելիս։

 

Նա նշեց նաև, որ այս անգամ բոլոր մասնակիցների համար է ավելի հեշտ է, որովհետև ծանոթ են միմյանց և իրավիճակին։

 

 

«Ты супер!» մրցույթն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը` ՌԴ լուսավորության նախարարության աջակցությամբ։Յուրաքանչյուր կիրակի Մոսկվայի ժամանակով 20։10-ին (Երևանի ժամանակով 21։10-ին) դուք կարող եք հետևել «Ты супер!» մրցույթի երրորդ եթերաշրջանի մասնակիցների ելույթներին։

 

Be the first to comment on "Պարտվել չեմ կարողանում և չեմ սիրում. երիտասարդ հայուհին`«Ты супер! Суперсезон»–ից առաջ (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*