Այսօր Արտյոմ Վարդերեսյանի մահվան 3-րդ տարելիցն

2016թվ. մարտի 17-ին, ժամը 14:55-ի սահմաններում հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող 1996թվ. ծնված Արտյոմ Արսենի Վարդերեսյանը:
Արտյոմը Լոռու մարզի Կաթնաջուր գյուղից էր։
Սովորել էր տեղի միջնակարգ դպրոցում, ավարտել 2013թվ-ին։
2014թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայութան Արցախի Մարտակերտի շրջանի N զորամասում։
Արտյոմի քույրը՝ Արաքսյան, մեզ հետ զրույցում նշում է, որ եղբայրը ծառայությանը հեշտ էր հարմարվել, իր կատակասեր բնավորության շնորհիվ հեշտ էր շփումը ստացվում։
Արտյոմը ծառայության ժամանակ արժանացել էր բազմաթիվ շնորհակալագրերի ու պատվոգրերի իր նվիրված ծառայության համար։
Արտյոմ Արսենի Վարդերեսյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» և ՀՀ նախագահի կողմից «Արիության համար» մեդալներով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Be the first to comment on "Այսօր Արտյոմ Վարդերեսյանի մահվան 3-րդ տարելիցն"

Leave a comment

Your email address will not be published.


*