Կաղամբով պահքային կոտլետ

 

Բաղադրիչներ՝

 

կաղամբ — 1 կգ

 

սոխ — 1 գլուխ

սամիթ — 1 փունջ

աղ — ըստ ճաշակի

 

աղացած սև պղպեղ — ըստ ճաշակի

սխտոր — 1-2 ատամիկ

սպիտակաձավար — 0,5 բաժակ

ալյուր — 0,5 բաժակ

 

պաքսիմատ — 1 բաժակ

բուսայուղ — 0,5 բաժակ

 

Պատրաստման եղանակ՝

 

Ջուրը լցնել կաթսայի մեջ, դնել կրակի վրա, համեմել աղով։ Կաղամբըբաժանել 4 մասի, դնել եռացող ջրով լի կաթսայի մեջ և եփել 5 րոպե։ Եփվածկաղամբը դնել քամիչի մեջ, ապա առանձին-առանձին հարել բլենդերով։

 

Մանրացրած կաղամբին ավելացնել մանր կտրատած սոխ, սխտոր ու սամիթ,աղ, սև պղպեղ և խառնել։ Ավելացնել ալյուր և սպիտակաձավար, խառնել։ Թողնել, որ ստացված զանգվածը 5-7 րոպե հանգստանա:

 

Այդ ընթացքումսպիտակաձավարը տաք կաղամբի մեջ կհասցնի ուռչել։

 

Գդալի օգնությամբ վերցնել պատրաստի զանգվածը, խոնավ ձեռքերովձևավորել կոտլետներն ու թաթախել պաքսիմատի մեջ։ Տապակել ուժեղ կրակիվրա այնքան, մինչև վարդագույն դառնան։

 

Համեղ կոտլետները պատրաստ են։

 

Բարի ախորժակ:

https://haydzayn.com/am/

Be the first to comment on "Կաղամբով պահքային կոտլետ"

Leave a comment

Your email address will not be published.


*