Փրկել երիտասարդ կյանքեր…Արսեն Թորոսյանը՝ թմրամիջոցների դեմ պայքարի մասին

 

 

Միասնաբար պետք է ձեռնարկենք քայլեր` փրկելու միլիոնավոր կյանքեր. երիտասարդ կյանքեր. մեր երեխաների կյանքը, մեր ապագան:

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստանի Հանրապետության անունից ելույթ է ունեցել ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանում:

 

Ելույթիս մի մասը հայերենով Արսեն Թորոսյանը ներկայացրել է ֆեյսբուքյան իր էջում.

 

«Երեկ այս դահլիճում միահամուռ հաստատվեց «Թմրամիջոցների համաշխարհային խնդրին դիմակայելու և հակազդելու մեր համատեղ պարտավորությունների կատարման իրականացումն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում գործողությունների ամրապնդման մասին» նախարարական հռչակագիրը, որն սովորական պահեստային փաստաթուղթ չէ:

 

Ավելին, անհրաժեշտություն կա ձեռնարկելու քայլեր` փրկելու միլիոնավոր կյանքեր. երիտասարդ կյանքեր. մեր երեխաների կյանքը, մեր ապագան:

 

 

Խորապես համոզված ենք, որ թմրամիջոցներից զերծ աշխարհի մեր ընդհանուր նպատակը կարող է իրականանալ միայն իրազեկության բարձրացման, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային մակարդակներում համագործակցության ջանքերի ուժեղացման միջոցով:

 

Այս առումով, համընդհանուր Կայուն զարգացման նպատակների համար 2030 օրակարգի խթանումը և Կայուն զարգացման նպատակների պատշաճ իրականացումը առանձնահատուկ նշանակություն ունի:

 

Հայաստանը կայուն զարգացման նպատակների իրականացման խթանումը համարում է առաջնային կարևոր գործիք, ապահովելով ներգրավված ներքին բարեփոխումների իրականացումը, որը հիմնված է ոչ խտրական մոտեցման վրա` «Չանտեսել ոչ մեկին» կարգախոսի շրջանակում»,-նշել է նախարարը:

http://asekose.am/

Be the first to comment on "Փրկել երիտասարդ կյանքեր…Արսեն Թորոսյանը՝ թմրամիջոցների դեմ պայքարի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*