Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից Դավիթը մեկնաբանում է ՀՀ ֆուտբոլի առաջնության հանդիպում (լուսանկար)

 

 

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից Դավիթը մեկնաբանում է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Շիրակ» հանդիպումը: Այն այս պահին ընթանում է Երեւան Ֆուտբոլի ակադեմիայում: Շուտով կսկսվի 2-րդ խաղակեսը:

 

Դավիթը մեկնաբանում է ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանի հետ միասին:

 

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանն այս թեմայով գրառում է կատարել ֆեյսբության իր էջում: Գրել է, որ ՀՖՖ-ն իր հնարավորությունների չափով օժանդակում է մեր երկրի պաշտպաններին:

 

 

https://armtimes.com/

Be the first to comment on "Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից Դավիթը մեկնաբանում է ՀՀ ֆուտբոլի առաջնության հանդիպում (լուսանկար)"

Leave a comment

Your email address will not be published.


*