Կանաչ թեյը պայքարում է ճարպակալման դեմ

 

 

Գիտնականները բացահայտել են կանաչ թեյի եւս մեկ օգտակար հատկություն: Ինչպես հայտնի է դարձել, այդ ըմպելիքն օգնում է ճարպակալման դեմ պայքարում:

 

 

8 շաբաթ տեւողությամբ գիտափորձի շրջանակներում մկներին բաժանել էին երկու խմբի: Առաջին խմբի սննդակարգում ներառված էին բարձր յուղայնությամբ մթերքներ, իսկ երկրորդ խմբի սննդակարգում` սովորական կեր: Յուրաքանչյուր խմբում կրծողների կեսը սննդի հետ ստանում էր կանաչ թեյ՝ մարդու համար տվյալ ըմպելիքի օրական 10 բաժակի չափով:

 

 

Պարզվել է, որ բարձր յուղայնությամբ մթերքներով եւ կանաչ թեյով սնվող մկները գիրանում էին 20 տոկոսով պակաս, քան կրծողները, որոնք սահմանափակվում էին անառողջ սննդով: Բացի այդ, «թեյ» ըմպողների շրջանում նկատվում էր ինսուլինի նկատմամբ ցածր դիմադրություն, ինչպես նաեւ աղիներում բորբոքային գործընթացի ցուցանիշների անկում: Կանաչ թեյ օգտագործելու արդյունքում բարելավվել էր նաեւ աղիքային միկրոբիոտան:

Նմանատիպ դրական տեղաշարժ (պակաս արտահայտված) նկատվել էր նաեւ երկրորդ խմբի կրծողների մոտ, որոնք սնվում էին սովորական կերով:

 

 

Ըստ գիտնականների՝ կանաչ թեյը խթանում է աղիքային օգտակար բակտերիաների աճը, որի արդյունքում նվազում է ճարպակալման վտանգը:

 

 

Հետազոտության արդյունքներով գիտական հոդվածը հրապարակվել է Journal of Nutritional Biochemistry պարբերականում:

https://med.news.am/arm/

Be the first to comment on "Կանաչ թեյը պայքարում է ճարպակալման դեմ"

Leave a comment

Your email address will not be published.


*