Նիկոլ Փաշինյանը Ռանչպարից վերադարձել է ծանր տպավորություններով․ նա բանաստեղծություն է գրել

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում գրում է․

 

«Արարատի մարզի Ռանչպար գյուղ կատարած այցից ծանր տպավորություններով վերադարձա: Գիտեի, որ այցի արդյունքներով ինչ-որ հետեւություն պիտի անեմ, ինչ-որ բան պիտի ասեմ: Նախ մտածեցի գրառում անել, բայց հասկացա, որ գրառումով չեմ կարողանա ասել այն ամենը, ինչ ուզում եմ ասել: Ապա՝ մտածեցի ուղիղ եթեր մտնել, բայց հասկացա, որ ուղիղ եթերում էլ ասելիքս կաղալու է:

 

Արդյունքում ստացվեց մի այսպիսի բանաստեղծություն, որն այդպես էլ վերնագրեցի՝ «Ռանչպար»: Սա, իհարկե, զրույց է մարդկանց հետ, նաեւ՝ անելիքի ամփոփ ծրագիր, նաեւ հանձնարարական պետական բոլոր մարմիններին՝ իրենց անելիքի էության ու բնույթի մասին:

 

Ռանչպար

Երազանքը երազելու համար չէ լոկ,

Երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր,

Տառապանքի մութ հատակից այս անողոք,

Մեր երազի թեւով պիտի թռչենք մենք վեր։

 

 

Մանուկների բորբ աչքերի կարոտը տես,

Ու՞մ ճամփան է պահում նրանց հայացքը լուռ՝

Հույսից զրկված հայրերիդ, որ ստվերի պես

Եկող ճամփով հեռանում եք դառն ու մրմուռ:

 

 

Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից,

Ձեր տունդարձի արահետը մենք կդառնանք,

Այս գյուղերի ամեն անկյուն ու ամեն թիզ,

Ձեր ձեռքերի կախարդանքո՛վ պիտ շենանա:

 

 

Մենք կվառենք ձեր աչքերի կրակն անթեղ,

Երազանքը ձեր սրտերում կբորբոքենք,

Կթրթռանք ձեր ճամփեքին որպես կանթեղ,

Ու վերքերը հոգիների ձեր կամոքենք:

 

 

Որ դուք կանգնեք, որ դուք ելնեք՝ քայլեք խրոխտ,

Լույսով ցրեք հեռացումի բոթը դաժան,

Տառապանքի մութ հատակից այս անողոք,

Բացեք դուռը Հայրենիքի երջանկության»։

https://armlur.am/

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը Ռանչպարից վերադարձել է ծանր տպավորություններով․ նա բանաստեղծություն է գրել"

Leave a comment

Your email address will not be published.


*