Լեռանադահուկորդ Աշոտ Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Թուրքիայում

 

 

Հայաստանի լեռնադահուկավազքի հավաքականի Աշոտ Կարապետյանը միջազգային մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր:

 

 

Հայաստանի լեռնադահուկային սպորտի առաջատար Աշոտ Կարապետյանը Թուրքիայում ընթացող միջազգային վարկանիշային մրցաշարի ոլորավայրէջքի ձևում գրավեց երկրորդ տեղը, նվաճեց արծաթե մեդալ` առաջատարին զիջելով ընդամենը 2.54 վայրկյան։

 

 

Մրցաշարին մասնակցում են նաև լեռնադահուկորդներ Արսեն Ղազարյանը, Հարություն Հարությունյանը, Ժիրայր Առաքելյանը և Մայիս Եղիազարյանը։

 

 

Մարտի 17-ին կմեկնարկեն կրկին ոլորավայրէջք ձևում:

https://lurer.com/

Be the first to comment on "Լեռանադահուկորդ Աշոտ Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել Թուրքիայում"

Leave a comment

Your email address will not be published.


*