Սիրիայում վիրավորում ստացած հայ սակրավորին տեղափոխել են Մոսկվա

 

 

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու ընթացքում վիրավորում ստացած հայ սակրավորին Սիրիայի հոսպիտալից տեղափոխել են Մոսկվա: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, Մոսկվայում այցելել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

 

 

«ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 15-ին այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում մարտի 7-ին ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին»,- նշված է հաղորդագրությունում:

 

 

Հայ սակրավորը Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթիշրջանում ականապայթյունային վիրավորում էր ստացել մարտի 7-ին:
 
Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակովհումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայմասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր` 83 հոգի) ժամանել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա:
 
Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀ հումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ըկազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը: Համաձայն պլանի` անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ:
 
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը հայտնել էր, որ մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահարի հետևանքով վիրավորված հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է:

Be the first to comment on "Սիրիայում վիրավորում ստացած հայ սակրավորին տեղափոխել են Մոսկվա"

Leave a comment

Your email address will not be published.


*