Ալսուն՝ հայ դիզայներ Մերի Ստեփանյանի հեղինակած զգեստով

 

 

Ռուսական շոու բիզնեսի ամենավառ աստղերիս մեկը՝ Ալսուն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա ներկայացել է հմայիչ կերպարում։ Բազմազավակ մայրը կրում է կարմիր, փայլուն կտորից կարված զգեստ, սակայն հետաքրքրականն այն է, որ դրա հեղինակը հայ հայտնի դիզայներ Մերի Ստեփանյանի աշխատանքն է։

 

Այս մասին լուսանկարի վրա նշել է ինքը Ալսուն։ Ի դեպ այդ նույն լուսանկարն իր էջում տեղադրել է նաեւ Մերի Ստեփանյանը։

 

Նշենք , որ Մերի Ստեփանյանն աշխատել ու շարունակում է աշխատել հայկական շոուի բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Նրանցից են Սիրուշոն, Իվետա Մուկուչյանը, Սոնա Ռուբենյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Արփի Գաբրիելյանը, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհսննիսյանն ու շատ այլ հայտնիներ։

 

https://style.news.am/arm/

Be the first to comment on "Ալսուն՝ հայ դիզայներ Մերի Ստեփանյանի հեղինակած զգեստով"

Leave a comment

Your email address will not be published.


*