«Ես երևանցի եմ, ազգանունս ուկրաինական է, իմ անձնագրում գրված է, որ ես ռուս եմ…»

 

 

 

Ես երեւանցի եմ, ազգանունս ուկրաինական է, իմ անձնագրում գրված է, որ ես ռուս եմ: Մեկ քառորդ լիտվացի եմ: …

Իսկ հոգիս հայ է կատարելապես: Մորական պապս՝ Միխայիլ Օվչիննիկովը, գրող էր, «Ինչու է աղմկում գետը» ֆիլմի սցենարի հեղինակը: Նա Ուրալից էր, կազակական տոհմից: Պապս զորակոչվում է բանակ, ծառայում է Թիֆլիսում, կովկասյան օկրուգի թատրոնում, քանի որ ստեղծագործելու շնորհք ուներ: Այդ ժամանակ ձեւավորվում է մի խումբ, որը պիտի գար Երեւան եւ հիմներ Ստանիսլավսկու անվան թատրոնը: Պապս ընդգրկվում է այդ խմբում եւ տեղափոխվում է Երեւան:

 

 

 

Միխայիլ Օվչիննիկովը Ստանիսլավսկու թատրոնի հիմնադիրներից է, եւ նրա նկարը մինչ օրս կախված է թատրոնի պատից:

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ 1992 թ. ամռանը, ես աշխատում էի «Республика Армения» թերթում ու մտադիր էի ավարտել լրագրողական գործունեությունս, մեկնել արտերկիր ու զբաղվել այլ աշխատանքով: Ու որոշեցի մի անգամ գնալ Արցախ, ուժերս փորձել ռազմական լրագրության մեջ, ապա հեռանալ երկրից: Այդպես հայտնվեցի Արցախյան պատերազմի թոհուբոհում:

 

 

https://blog.168.am/

 

Be the first to comment on "«Ես երևանցի եմ, ազգանունս ուկրաինական է, իմ անձնագրում գրված է, որ ես ռուս եմ…»"

Leave a comment

Your email address will not be published.


*