Ստամբուլի դատախազությունը բողոքարկել է Դինքի գործով 2 մեղադրյալի ազատ արձակման վճիռը

 

 

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքիսպանության գործով կալանքի տակ գտնվող երկու մեղադրյալի վերաբերյալազատ արձակման որոշում է կայացվել։ Այս մասին տեղեկանում ենք ermenhiaber.am կայքից:

 

 

Մարտի 14-ին կայացած դատական նիստում Ստամբուլի ծանրհանցագործությունների 14-րդ դատարանը որոշել է երկու մեղադրյալի՝Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական բաժնի նախկին աշխատակիցՄուհարրեմ Դեմիքալեի և լրագրող Էրջան Գյունի նկատմամբ որպեսխափանման միջոց կիրառվող կալանավորումը փոխարինել երկրից դուրսգալու արգելքով։

 

 

Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը դատարանի այդվճռի դեմ բողոք է ներկայացրել։ Այժմ ակնկալվում է, որ դատարանը կքննի ևորոշում կկայացնի այդ բողոքի վերաբերյալ։

 

 

Միևնույն ժամանակ, հայտնի է, որ Դինքի գործով մեղադրյալներ Դեմիրքալենու Գյունը մեղադրվում են նաև Թուրքիայում ահաբեկչական խմբավորումհամարվող Ֆեթհուլլահական կազմավորման (FETÖ) վերաբերյալ ընթացող այլդատավարությունների շրջանակներում, ուստի անկախ Ստամբուլի 14-րդդատարանի վերոհիշյալ վճռից, նրանք բանտից դուրս գալ չեն կարող։

 

 

Հավելենք, որ 2007-ի հունվարի 19-ին սպանված անվանի պոլսահայ լրագրող,հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության գործով ընդհանուր առմամբ 85մեղադրյալ կա, որից 14-ը փախուստի մեջ են։

https://haydzayn.com/

Be the first to comment on "Ստամբուլի դատախազությունը բողոքարկել է Դինքի գործով 2 մեղադրյալի ազատ արձակման վճիռը"

Leave a comment

Your email address will not be published.


*