Օպերայի տարածքում բախումներից տուժած կնոջը աշխատանք է առաջարկվել համալսարանական հիվանդանոցների ցանցում

 

 

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը աշխատանք է առաջարկել մարտի 14-ին Օպերային թատրոնի հարակից տարածքում տեղի ունեցած բախումների հետեւանքով վնասվածք ստացած եւ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացի Սվետլանա Հարությունյանին:

 

 

Համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից տեղեկացանք, որ կինը ապամոնտաժված սրճարաններից մեկում մաքրուհի է աշխատել: Նրան աշխատանք է առաջարկվել Բժշկական համալսարանի հիվանդանոցային ցանցի տնտեսական հատվածում:

Բայց Սվետլանա Հարությունյանը կարող է աշխատել միայն մեկ ամիս հետո, քանի որ ողի կոտրվածք ունի: Առնվազն երեք օր նա կմնա հիվանդանոցում, իսկ դրանից հետո էլ անհրաժեշտ կլինի 20 օր անշարժ պառկել:

 

Հիշեցնենք, որ Օպերայի հարակից տարածքում սրճարանները ապամոնտաժելու քաղաքապետարանի որոշման դեմ սկսված բողոքի ցույցի ժամանակ տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց էին տեղափոխվել երեք անձ՝ երկու ոստիկան եւ մեկ քաղաքացի:

 

Be the first to comment on "Օպերայի տարածքում բախումներից տուժած կնոջը աշխատանք է առաջարկվել համալսարանական հիվանդանոցների ցանցում"

Leave a comment

Your email address will not be published.


*