150 կգ կշռող տղամարդը ընդամենը մեկ տարում կրկնակի նիհարել է (ֆոտո)

 

 

Մեծ Բրիտանիայից 32-ամյա Լյուկ Ուիզերսը, որը կշռում էր մոտ 150 կգ, ընդամենը մեկ տարում կրկնակի նիհարել է եւ սիրեցյալ ձեռք բերել:

 

 

Daily Mail պարբերականը հայտնում է, որ Լյուկն ավելորդ քաշի պատճառով մշտապես խնդիրներ է ունեցել:

 

«Աշխատելիս ես դժվարությամբ էի տեղավորվում երկժանիավոր բարձիչի խցիկում: Ցանկացած զբաղմունք դժվարություններ էր պատճառում,- ասել է նա: — Որեւէ բան փոխելու համար ես փաստացի մոտիվացիա չունեի, քանի որ ինձ թույլ էի զգում»:

 

 

Նա նաեւ հաճախ էր դեպրեսիայի մեջ ընկնում: Նրա խոսքով՝ երկար ժամանակ հարաբերություններ չէր ունեցել եւ ակտիվորեն փորձում էր գրավել հակառակ սեռի ուշադրությունը, սակայն բոլոր փորձերն ապարդյուն էին, ինչը նրա հոգեկան վիճակը միայն վատթարացնում էր:

 

 

«Ենթագիտակցաբար հասկանում էի, որ ամեն ինչի պատճառը արտաքինս է: Ես կորցրեցի ինքնավստահությունս»,- ասել է նա:

 

Մի անգամ Լյուկը հաստատակամորեն որոշել է իրեն կարգի բերել եւ գրանցվել է տեղական Slimming World («Նիհարող աշխարհ») խմբում այն բանից հետո, որբ նրա ավագ եղբայր Քենեթը, խմբի անդամ լինելով, 38 կգ նիհարել էր: Slimming World ընդունվելուց հետո նա հիմնավորապես վերանայել է իր սնունդը (նախկինում հիմնականում ֆասթ ֆուդ էր ուտում) եւ սկսել է ինքնուրույն պատրաստել առողջ կերակուրը:

 

Լյուկը նաեւ մարզասարքերի դահլիճի տոմս է գնել, զբաղվել վազքով: Մեկ տարում նա կարողացել է ազատվել ավելորդ քաշի 70 կիլոգրամից:

 

Նիհարելուց հետո Լյուկը լուսանկարների կոլաժ է պատրաստել նիհարելուց առաջ եւ հետո ու այն հրապարակել ծանոթությունների կայքում: Այնտեղ ծանոթացել է մի աղջկա հետ, ում հետ հանդիպում է արդեն մոտ 3 ամիս:

 

Լյուկը հիմա պատրաստվում է կիսամարաթոնին մասնակցելուն, որը նախատեսված է մարտի 17-ին: Նրա խոսքով՝ օրեցօր ավելի եռանդուն ու ինքնավստահ է դառնում:

 

 

 

 

https://med.news.am/

Be the first to comment on "150 կգ կշռող տղամարդը ընդամենը մեկ տարում կրկնակի նիհարել է (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*