Երևանի քաղաքապետը կնոջ հետ կեսգիշերին հիվանդանոց է այցելել (տեսանյութ)

 

 

 

Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կնոջ հետ այցելել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց՝ տեսակցելու այսօր սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած միջադեպից տուժածին։

 

 

Վերջինս 1955 թվականի ծնված Սվետլանա Հարությունյանն է, ով ոտքի կոտրվածք է
ստացել։ Քաղաքապետը առաջին հերթին ափսոսանք է հայտնել կատարված միջադեպի
համար և խոստացել՝ բարեկարգելու են Օպերայի տարածքն այնպես, որ այն դառնա
լավագույնը:

 

 

Իսկ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը վիրավոր
կնոջը աշխատանքի առաջարկ է արել։ Կինը սիրով ընդունել է այն։

 

 

http://operativ.am/

Be the first to comment on "Երևանի քաղաքապետը կնոջ հետ կեսգիշերին հիվանդանոց է այցելել (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*