Միտիշչիում հայ գործարար է սպանվել

 

 

 

Միտիշչիում սպանվել է գործարար Գեւորգ Թումանյանը՝ հայտնում է РЕН ТВ-ն։

 

 

Հեռուստաալիքի տվյալներով, մարդասպանները սպասել են տան մուտքի մոտ, եւ հենց նա հայտնվել է, կրակ են բացել։ Սպանությունից հետո հանցագործները հեռացել են իրենց սպասող ավտոմեքենայով։

Մարմինը գտնելու մասին տեղեկատվությունը հաստատել է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկովյան շրջանի գլխավոր վարչությունը։ Իրավապահների խոսքերով, իրականացվում են հանցագործների հայտնաբերման միջոցառումներ՝ հայտնում է МК-ն։

 

 

Սպանության վայրում աշխատում է օպերատիվ-հետախուզական խումբ, ոստիկանները հանցագործության վկաների են որոնում։

 

Ինչպես հայտնում է «Ցարգրադը», Թումանյանը զբաղվում էր մեծածախ առեւտրով։ Նա 34-35 տարեկան էր։

https://news.am/arm/

Be the first to comment on "Միտիշչիում հայ գործարար է սպանվել"

Leave a comment

Your email address will not be published.


*