Ի՞նչ է, պիտի անպայման երեխաները մահանան, նոր գան ասեն՝ վա՜յ, էս ինչ եղավ․ վթարային շենքի բնակիչ (տեսանյութ)

 

 

 

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի բնակիչ Նարինե Գաբրիելյանն ապրում է վթարային շենքում։ Նա երեք երեխայի հետ եկել էր կառավարության դիմաց ու մի փոքրիկ, թեկուզ մեկ սենյականոց բնակարան է պահանջում՝ անվտանգ ապրելու համար։

 

 

«Շենքն ահավոր վտանգավոր է, փլուզման ենթակա, բազմիցս դիմել ենք մարզպետարան, բայց ասել են՝ կառավարությունը պիտի լուծի ձեր հարցը, ասել են՝ եթե ձեր գումարը հատկացրեց՝ ձեր փոխհատուցումը կտանք։ Պահանջում ենք փոքրիկ՝ մեկ սենյականոց տուն, որպեսզի երեխաներն ապրեն անվտանգ»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց կինն ու հավելեց, որ նույն պայմաններում ապրում է 22 ընտանիք՝ 30 երեխայով։ Կոմունալ պայմաններ նույնպես չունեն։

 

 

«Ի՞նչ է, պիտի անպայման երեխաներին վտանգ սպառնա, մի բան պատահի, մահանան, նոր գան ասեն՝ վա՜յ, էս ինչ եղավ»,- հարց է բարձրացնում Գաբրիելյանն ու հավելում, որ արդեն 4 տարի է՝ իրենց տանում-բերում են ու ոչ մի արդյունք։

 

 

Նա նշեց, որ նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի օրոք իրենց անցած տարի խոստացել են փոխհատուցում հատկացնել, բայց այժմ մարզպետը փոխվել է, ու ներկայիս մարզպետ Համբարձում Մաթևոսյանն էլ ասում է, որ բյուջեում փող չկա ու իրենից ոչինչ կախված չէ, կառավարությունը պետք է գումար հատկացնի։ Կինը չի ա

 

Նա նշեց, որ ամբողջ ընտանիքով մասնակցել են հեղափոխությանը, ուրախացել են, ուզել են մի բան փոխվի, քանի որ հոգնել են այն իրավիճակից, որում իրենք են եղել, բայց ոչ մի արդյունք․ «Հիմա ավելի վատ է, Սերժի ժամանակ գոնե իջնում էին, մի բան պատասխան էին տալիս, հիմա չեն էլ իջնում, հիմա ավելի վատ»,- ասում է երեք անչափահասի մայրը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

http://newspress.am/

Be the first to comment on "Ի՞նչ է, պիտի անպայման երեխաները մահանան, նոր գան ասեն՝ վա՜յ, էս ինչ եղավ․ վթարային շենքի բնակիչ (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*