Վրացիները հայերին հավասար հպարտանում են Սայաթ-Նովայով, Արամ Խաչատրյանով, Սերգեյ Փարաջանովով, Շառլ Ազնավուրով, Գիվի Շահնազարիով և մյուս մեծերով։

 

 

 

Վրացիները հայերին հավասար հպարտանում են Սայաթ-Նովայով, Արամ Խաչատրյանով, Սերգեյ Փարաջանովով, Շառլ Ազնավուրով, Գիվի Շահնազարիով և մյուս մեծերով։ Այդ մասին, ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան` հղում կատարելով Վրաստանի նախագահի մամուլի ծառայությանը, Երևանում պաշտոնական ընթրիքի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

 

 

«Հայաստանի և Վրաստանի պատմությունն օգնել է պահպանել դիցաբանությունը, խոսքը Քարթլոսի և Հայոսի մասին է։ Մենք գրեթե միաժամանակ ենք ընդունել քրիստոնեություն։ 1918թ.-ին միաժամանակ հռչակվել է անկախություն, միաժամանակ կորցրել և վերականգնել ենք այն», – ասել է Զուրաբիշվիլին։

 

 

Նշենք, որ երեկ Զուրաբիշվիլու պատվին Հայաստանի նախագահի նստավայրում Արմեն Սարգսյանի անունից կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն։

 

Be the first to comment on "Վրացիները հայերին հավասար հպարտանում են Սայաթ-Նովայով, Արամ Խաչատրյանով, Սերգեյ Փարաջանովով, Շառլ Ազնավուրով, Գիվի Շահնազարիով և մյուս մեծերով։"

Leave a comment

Your email address will not be published.


*