Ապրիլյան պատերազմում զոհվածի հարազատի ստորագրությունը կեղծել են եւ տրամադրել քիչ գումար․ Լոռում մարզպետը բարձրաձայնում է

 

 

Վերջերս դիմել էի Լոռու մարզային դատախազություն ուսումնասիրելու նախկին մարզային իշխանության կողմից այսպես կոչված մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացած անձանց ցուցակները: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

 

 

«Առաջին բացահայտումն արդեն արված է, հարուցված է քրեական գործ։ Նախկին իշխանության ներկայացուցիչները, պարզվում է, ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին ըստ փաստաթղթի տրամադրել են 50.000 դրամ, իրականում, սակայն, հատկացվել է 30.000, ստորագրվել 50.000 դրամի դիմաց՝ կեղծելով զոհվածի հարազատի ստորագրությունը:

Նախորդ տարիներին Լոռու մարզպետի ֆոնդից սոցիալական աջակցություն ստացածների ցուցակների ուսումնասիրությունը շարունակվում է: Ավելի ուշ կներկայացնեմ անվանական, ընդգրկուն ու ամփոփ տեղեկատվություն հատկացված գումարների հասցեականության ու օրինականության մասին:

 

Այսուհետ ևս լինելու եմ հետևողական նման սրբապիղծ տականքների բացահայտման , նրանց արարքները հանրայնացման և համապատասխան վերաբերմունքի արժանացման գործում», — ասված է նրա գրառման մեջ։

https://armtimes.com/

Be the first to comment on "Ապրիլյան պատերազմում զոհվածի հարազատի ստորագրությունը կեղծել են եւ տրամադրել քիչ գումար․ Լոռում մարզպետը բարձրաձայնում է"

Leave a comment

Your email address will not be published.


*