Աղոթք լավ օրվա համար

 

 

  1. Քո առավոտը սկսիր Քո Տեր Փրկչին աղոթելով

Շնորհալի Տեր, մենք մեր արթնանալուն պես մեր ձայնը Քեզ ենք բարձրացնում:  Առավոտվա վաղ ժամերից մենք Քեզ ենք ուղղում մեր աղոթքը: Մենք մեր աչքերով երկնքի ուղղությամբ են նայում, որովհետև մեր հոգին Քեզ է բաղձում ավելին քան թէ նրանք ովքեր որ ակնածանքով առավոտին են նայում: Մենք բարձրաձայն քո ողորմությունն ենք երգում, որովհետև Դու մեզ գիշերվա ընթացքում մեր քնած պահին մեզ պաշտպանել ես: Սաղմոս 5:3, 130:6, 59:16

 

Ցերեկը Քեզ է պատկանում: Գիշերն էլ Քոնն է: Դու հաստատել ես լույսը, և դրա աղբյուրը արևի մեջ: Դու մեկ անգամ ևս հրամայել ես որ առավոտվա լույսը մեկ անգամ ևս հայտնվի: Դու կարգադրել ես որ արշալույսի լույսը իր ճառագայթները ձգի որպեսզի երկրի ծայրերին հասնի: Իր լույսի տակ երկիրը իր ձևն է ընդունում, ինչպես կավը կնիքի տակ: Սաղմոս 74:16, Հոբ 38:12-14

 

 

Առավոտվա լուսաբացի հետ թող որ Փրկության Արշալույսը մեզ վրա շողա երկնքից: Մեզ թարմացրու մեր մեղքերը ներելով քո քնքուշ ողորմություններով: Թող որ Արդարության Արևը բժշկությամբ ծագի իր տարաշող շողերի թևերի տակ: Թող որ մեր ճանապարհը լուսաբացի լույսի նման շողա, որը աստիճանաբար շողում է ավելի ու ավելի պայծառ, հասնելով կեսորվա փայլին: Մի-միայն քո ողորմության պատճառով է որ մենք չեն խճռվել Քո զայրույթի տակ:  Քո կարեկցությունները երբեք չեն ուշանում: Նրանք նոր են ամեն առավոտ: Մեծ է Քո հավատարմությունը: Թերևս մեր լացելը մեկ գիշեր տևի, առավոտյան ուրախությունն է մեզ դիմավորում:   Ղուկաս 1:77, 78 Մաղաքիա 4:2 Սաղմոս 4:18, Ողբ Երեմիա 3:22, 23 Սաղմ. 30:5

 

Շնորհակալություն որ մեզ թույլ ես տալիս որ մենք գիշերը պարկենք ու քնենք: Ի տարբերություն այս երկրի վրա ապրած Մարդու Որդու, մենք փափուկ բարձ ու անկողին ունենք որտեղ կարող ենք մեր գլուխը դնել և հանգիստ քնել: Մենք ստիպված չենք եղել որ թափառենք անապատների և սարեր-ձորերի, քարանձավների ու առյուծի բների մեջ: Մենք մխիթարված քնել ենք և զարթուն չենք մնացել մինչև առավոտ: Դու մեզ անհանգիստ գիշերներ չես տվել: Մենք մեր պարկած տեղը չենք խոխոջում … «Ե՞րբ կավարտվի այս ողբալի գիշերը»: Մեր կառավաթը մեզ հանգստացնում է և մեր քունը ամեն անհանգիստ միտք ջնջում է: Որպես Քո սիրո մի նշան, Դու մեզ քնելու նվերն ես պարգևում: Մենք գնում ենք մեր անկողինների մեջ, քնում ենք ամբողջ գիշերվա ընթացքում, և նորից զարթնում ենք: Դու առավոտվա լույսը մեկ անգամ ևս մեր աչքերին ես բերում, որպեսզի մենք մահվան քնով չքնենք:   Սաղմոս 3:5, Ղուկաս 9:58, Եբրայեցի 11:38, Հոբ 7:3, 4, 13 Սաղմոս 127:2, 13:3:

 

Ով Տեր, պահպանիր մեզ այն հիվանդություններից որ թաքնված են մթության մեջ, և պաշտպանիր մեզ այս խավարի աշխարհի իշխանների չար նպատակներից: Մեզ ապահով պահիր դևից որը մռնչացող առյուծի պես մարդ է ման գալիս որ կլանի: Մենք Քեզ գովաբանում ենք որ Դու երբեք չես հոգնում ու քնում: Որովհետև Դու այն միակն ես որ կարող ես պաշտպանել Քո ընտրյալներին: Այնքան ժամանակ որ Դու ես պաշտպանը, մենք կատարելապես ապահով ենք:   Սաղմոս 91:6, Եփեսացի 6:12, 1 Պետրոս 5:8, Սաղմոս 121:4, 7:

 

Թող որ մենք Քո ծառա Դավիթի պես ասենք «Երբ ես արթնանում եմ, և դեռևս Քեզ հետ եմ»: Մեր աչքերը սպասումներով են նայում գիշերվա ժամերին, որովհետև այդ ժամերին է որ մենք հնարավորություն ունենք խորհել Քո խոսքի վրա: Մինչդեռ, ունայն/դատարկ մտքերը դեռևս բնակվում են մեր մեջ:

 

 

Ներիր մեր մեղքերը: Առավոտները թող որ մենք լսենք Քո ուխտական սիրո խոսքերը, որովհետև մենք Քեզ վստահում ենք:   Թող որ մենք իմանանք թէ որ ճանապարհով քայլենք այս օրը, որովհետև մենք մեր կյանքը Քո ձեռքերի մեջ ենք դնում: Սովորացրու մեզ անելու Քո կամքը, որովհետև Դու մեր Աստվածն ես: Թող որ Քո ողորմող Հոգին մեզ հարթ ճանապարհով առաջնորդի:   Սաղմոս 139:18, 119:148, Երեմիա 4:14, Սաղմոս 143:8, 10:

 

Մեզ հեռու պահին ամեն չարիքից ամբողջ այս օրվա ընթացքում: Տեր, պահպանիր մեր հոգիները: Մեզ պահպանիր մեր դուրս գնալու ու մեր ներս գալու ժամանակ: Հրամայիր Քո հրեշտակներին որ մեզ պաշտպանեն:

 

Թող որ Քո հրեշտակները մեզ իրենց ձեռքների վրա բարձրացրած մեզ տանեն որպեսզի մենք մեր ոտքը քարին չխփենք ու քերձենք: Մեզ շնորհ տուր որպեսզի մենք այսօրվա մեր գործի պարտականությունները կատարենք:   Սաղմոս 121:7, 8, 91:11, 12 Եզրա 3:4

http://lratu24.ru

Be the first to comment on "Աղոթք լավ օրվա համար"

Leave a comment

Your email address will not be published.


*