Ծառայողական պարտականությունները կատարելիս սահմանին մահացել է 19-ամյա շարքային բուժակը

 

 

 

Հայաստանի սահմանին նախօրեին զինծառայող է զոհվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն հովհաննիսյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է.

«Ցավոք առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.:

 

 

Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: Ցավակցում ենք Համլետ Ավագյանի ընտանիքին եւ հարազատներին»:

 

https://armtimes.com/

Be the first to comment on "Ծառայողական պարտականությունները կատարելիս սահմանին մահացել է 19-ամյա շարքային բուժակը"

Leave a comment

Your email address will not be published.


*