«80 դրամանոց լիմոնադ խմողը, փաստորեն, չի մտածում, թե ինչ է խմում». Կարինե Հարությունյան

 

 

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցուցարարներից մեկն ասում է՝ 300 դրամով լիմոնադ չեն առնի, 80 դրամ է, առնում, խմում են: Կարծում եմ՝ նախևառաջ կամ զուգահեռ պետք է բարձրացնել հանրության գիտակցությունը՝ սննդի օգտագործման, դրա օգտակարության, անվտանգության և այլնի առումով: 80 դրամանոց լիմոնադ խմողը, փաստորեն, չի մտածում, թե ինչ է խմում:

 

 

Ես այդպես եմ հասկանում: Միայն թե էժան լինի: Կուզենայի ուսումնասիրություն տեսնել, օրինակ, մեկ շիշ լիմոնադի՝ ի՞նչ բաղադրիչներ են օգտագործված բացի ջրից, արդյո՞ք դրանք ժամկետանց են, թե՞ ոչ և ի՞նչ որակի են: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է համային հավելանյութերին:

 

Գումարած՝ ջրի որակը, մաքրության աստիճանը, միկրոբների առկայությունը, պահպանման ժամկետների համապատասխանությունն օրենքով նախատեսված պահանջներին և, իհարկե, շաքարի պարունակությունը: Ի վերջո, առողջությանը ի՞նչ վնասներ կարող է հասցնել մեկ շիշ լիմոնադը որոշակի հաճախականությամբ օգտագործելու դեպքում: Եվ գուցե էլի հարցեր, որոնք չնշեցի. սննդի մասնագետ չեմ»:

https://mamul.am/am/

Be the first to comment on "«80 դրամանոց լիմոնադ խմողը, փաստորեն, չի մտածում, թե ինչ է խմում». Կարինե Հարությունյան"

Leave a comment

Your email address will not be published.


*