Երեւանում վիրահատել են վթարի հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած քույրերին (լուսանկարներ)

 

 

Երևանի պետական բժշկական համալսարանի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկները երկու բարդ վիրահատություն են կատարել:

 

 

Վրաերթի հետևանքով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխվել երկու քույրեր, որոնց վիճակը գնահատվել է ծանր, սակայն համալսարանական հմուտ բժիշկների միջամտության արդյունքում աղջիկներն արդեն լավ են զգում: Վիրահատությունը կատարել են պրոֆեսոր Արմեն Այվազյանը, միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Արթուր Մամբրեյանն ու բժիշկ-միկրովիրաբույժ Սուրեն Թոփլաղալցյանը:

 

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկ-միկրովիրաբույժ, ձեռքի վիրաբույժ Սուրեն Թոփլաղալցյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աղջիկներից մեկն ունեցել է կոնքոսկրերի կոտրվածք, ընթանում է կոնսերվատիվ բուժում, իսկ մյուս աղջիկն ունեցել է բազկոսկրի բաց բարդացած կոտրվածք՝ ճաճանչային նյարդի վնասավածքով:

 

 

«Ոսկրերի վիրահատությունը կատարվել է օստրիոսինթեզ մետաղական հարթակով և պտուտակներով, իսկ վնասված նյարդը շատ դժվարությամբ վերականգնվել է: Աղջիկներն այժմ լավ են զգում, նրանց վիճակը բավարար է, մեկն անկողնային վիճակում է, քանի որ կմախքային ձգման տակ է, իսկ մյուսն արդեն տեղաշարժվում է, ակտիվ է, շուտով դուրս կգրենք», — ասաց նա:

 

Ձեռքի վիրաբուժության, միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Արթուր Մամբրեյանն էլ նշեց՝ չնայած նյարդը բավական երկարության վրա վնասվել է, թաքնված է եղել պատառոտված, ջնջխված հյուսվածքների մեջ, բայց հաջողվել է մոբիլիզացնել ծայրերը և ամբողջականությունը վերականգնել էպինեվրալ հանգուցակարերով. «Հաշվի առնելով աղջկա տարիքն ու կարի որակը, հույս ունենք, որ նյարդը ժամանակին կվերականգնվի»:

 

Վրաերթի ենթարկված աղջիկները մեզ հետ զրույցում նշեցին, որ արդեն լավ են զգում՝ մշտապես գտնվելով բժիշկների հսկողության տակ:

 

 

 

 

https://med.news.am/arm/

 

Be the first to comment on "Երեւանում վիրահատել են վթարի հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած քույրերին (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*