Լոգարանում բորբոսի պատճառով կնոջ մոտ առաջացել են հիշողության, մազերի եւ մաշկի խնդիրներ

 

 

Լոգասենյակի բորբոսը 5 տարի շարունակ կործանարար ազդեցություն է ունեցել Մեծ Բրիտանիայից 29-ամյա Էմմա Մարշալի ինքնազգացողության վրա: Նրա խոսքով՝ 2014 թվականից իր առողջական վիճակը նկատելի վատթարացել է. նրան սկսել են անհանգստացնել պարբերական գլխացավերը եւ մաշկի դուրս տալը, սակայն բժիշկները նրա մոտ ոչ մի հիվանդություն չեն հայտնաբերել:

 

 

«Ես այնպիսի ախտանշաններ էի նկատում, ինչպես ակնե, ճնշվածություն եւ ամբողջ մարմնում ցավեր, բայց այս ամենը վերագրում էի սթրեսին եւ շատ աշխատելուն»,- պատմել է կինը:

 

2015 թվականի փետրվարին նրա մոտ հայտնաբերվել է երիկամային ինֆեկցիա, որի պատճառով նա 2 շաբաթ անցկացրել է հատուկ կաթետերով: Երկու ամիս հետո նա ընկել է եւ ձեռքը լրջորեն վնասել, որից հետո մարմնի մեջ սուր ցավեր են սկսվել: Դրանից կարճ ժամանակ անց նրան կույր աղիքի որդանման ելուստի հեռացման վիրահատություն են կատարել:

 

 

Էմման բազմիցս դիմել է բժիշկներին՝ չդադարող հիվանդությունների պատճառը գտնելու համար, սակայն նրանք հավաստիացնում էին, որ նրա բախտը պարզապես չի բերում, եւ որ նա ոչ մի հիվանդություն չունի:

 

 

Էմման հաճախ էր մրսում, նրան անհանգստացնում էին ջղակծկումները եւ գլխացավերը, իսկ ժամանակի ընթացքում հիվանդությունների ցանկը միայն մեծանում էր: Նա գանգատվում էր անքնությունից, հիշողության կորստից, մազաթափությունից եւ դեմքի այտուցումից: Նրա խոսքով՝ ստիպված էր շրջապատող մարդկանցից մեկուսանալ, քանի որ շատերը կարծում էին, որ նա ամեն ինչ հորինում է:

 

 

2018 թվականի վերջին հուսահատված Էմման սկսել է համացանցում ինքնուրույն փնտրել նման ախտանշաններով հիվանդությունները եւ հոդված գտել միկոտոքսիններով թունավորվելու մասին՝ բորբոսի արտադրած թույներ:

 

 

Այդ ժամանակ նա դիմել է ֆունկցիոնալ ախտորոշման մասնագետի՝ վստահ, որ գտել է խնդիրների արմատը: 2019 թվականի փետրվարին պարզվել է, որ Մարշալի օրգանիզմում միկոտոքսինների մակարդակը իսկապես գերազանցում է թույլատրելի նորման:

 

 

Հիմա Էմման փող է հավաքում բուժման համար եւ նախատեսում է Մեքսիկա ուղեւորվել, որտեղ կկարողանան նրան անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալ:

https://med.news.am/arm

Be the first to comment on "Լոգարանում բորբոսի պատճառով կնոջ մոտ առաջացել են հիշողության, մազերի եւ մաշկի խնդիրներ"

Leave a comment

Your email address will not be published.


*