Այսօր Վլադիմիր Մսրյանի ծննդյան օրն է«Մենք այսօր կանգնել և մտածում ենք՝ ի՞նչ անենք․․․»․

 

 

«Մենք այսօր կանգնել և մտածում ենք, ի՞նչ անենք, որ այս դարում էլ հանճարներ ծնվեն…իսկ դրա համար պետք է, որ թատրոնն ապրի ու զարգանա, եկող սերունդներն էլ փայփայեն թատրոնը: Ես չեմ հավատում, որ դարը չի տալու հանճարներ, տալու է: Դրա համար ես ոʹչ թե խնդրում եմ կամ ձեռք եմ մեկնում մեր հարուստներին, այլ ուզում եմ նրանց հասկացնել, որ պետք է օգնել թատրոնին»։

Վլադիմիր Մսրյան:

 

 

Վլադիմիր Մսրյանը ծնվել է Օրջոնիկիձեում (այժմ՝ Վլադիկավկազ), դերասանի ընտանիքում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1963-1964 թվականներին աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1964-1966 թվականներին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1966 թվականից՝ Երևանի դրամատիկական թատրոնում։ Բազմաթիվ ներկայացումներում հանդես է եկել գլխավոր դերերով. «Համլետ», «Մոռանալ Հերոստրատին», «Աստվածների կանչը», «Քեռի Վանյա», «Խաղամոլը» և այլն:

 

 

1972 թվականից նկարահանվել է կինոյում՝

«Վերադարձ», «Պագանինի», «Խնձորի այգին», «Շեկ ինքնաթիռ», «Ամրոց», «Պտտահողմ», «Լռության սիմֆոնիա», «Ձայն բարբառոյ…», «Նիկոլո Պագանինի», «Հատակում» և այլն։

 

 

«Նա շատ ինքնատիպ մարդ էր, վառ անհատականություն էր թեʹ բեմում, թեʹ կյանքում: Չափազանց նվիրված էր իր գործին: Նրանից կարելի էր սովորել բեմում աշխատանքին մատների արանքով չնայելու հանգամանքը, իմիջիայլոց որևէ վայրկյան չլինելը…»,- այսպես է հիշում Վլադիմիր Մսրյանին ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանն, ով բեմում նրա հետ խաղալու առիթներ շատ է ունեցել: «Նա անփոխարինելի էր ևʹ թատրոնում, ևʹ կինոյում»,- խոստովանել է դերասանը:

 

 

Արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի, ՀՀ պետական մրցանակ, «Մովսես Խորենացու մեդալ» պարգևների:

Մահացել է 2010 թ․ օգոստոսի 24-ին, Երևանում։

https://mamul.am/am

Be the first to comment on "Այսօր Վլադիմիր Մսրյանի ծննդյան օրն է«Մենք այսօր կանգնել և մտածում ենք՝ ի՞նչ անենք․․․»․"

Leave a comment

Your email address will not be published.


*